Բաժիններ՝

Մեծ Բրիտանիայում չորս մարդու են ձերբակալել ահաբեկչություն նախապատրաստելու կասկածանքով

Մեծ Բրիտանիայի ոստիկանությունը սեպտեմբերի 5-ին ահաբեկչական գործողություններ նախապատրաստելու կասկածանքով ձերբակալել է National Action արգելված բրիտանական նեոնացիստական խմբավորման չորս ենթադրյալ անդամների: Այդ մասին հայտնել է The Daily Telegraph թերթը:

Նրա տվյալներով՝ ձերբակալվածները 22-ից մինչեւ 32 տարեկան են: Բոլոր չորս տղամարդիկ այժմ գտնվում են Ուեսթ-Միդլենդսի կոմսության ոստիկանական բաժանմունքում: Նրանց թվում կան բրիտանացի զինծառայողներ:

Նշվում է, որ կարգի պահապանները նաեւ խուզարկություններ են կատարում ձերբակալությունների շրջանակներում:
2016 թվականին բրիտանական կառավարությունը National Action նեոնացիստական խմբավորումը ներառել է երկրում արգելված ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում, հաղորդել է«Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս