ՉԺՀ-ի և Հնդկաստանի ղեկավարները պայմանավորվել են ապահովել սահմանամերձ շրջանի խաղաղությունը
ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինը եւ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին երկկողմ հանդիպման ժամանակ պայմանավորվել են պաշտպանել խաղաղությունն ու կայունությունը սահմանամերձ շրջանում, որտեղ վերջերս սրվել էր տարածքային վեճը: Այդ մասին հայտնել է ՉԺՀ-ի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Գեն Շուանը:
Սեպտեմբերի 5-ին Չինաստանի Սյամեն քաղաքում կայացել է ՉԺՀ-ի եւ Հնդկաստանի ղեկավարների առաջին երկկողմ հանդիպումը Դոկլամ սարահարթում իրադրության կարգավորման ժամանակից ի վեր: Հունիսին հնդիկ զինվորականները հատել էին Չինաստանի հետ սահմանը եւ Դոկլամում դադարեցրել չինացի բանվորների շինարարական աշխատանքները, որի պատկանելությունը ՉԺՀ-ի հետ վիճարկում է Բուտանը:
Չինաստանի եւ Հնդկաստանի զինվորականներն ավելի քան երկու ամիս կանգնած էին դեմ հանդիման, մինչեւ որ անցած շաբաթ կողմերը համաձայնության եկան զորքերի տարանջատման շուրջ:
«ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինը հանդիպման ժամանակ ասաց, թե անհրաժեշտ է, որ կողմերը փոխադարձ հարգանքի հիման վրա ընդհանուր հայտարարի գան, չնայած առկա տարաձայնություններին, եւ համատեղ պաշտպանեն խաղաղությունն ու կայունությունը սահմանային շրջանում»,- ասել է Գեն Շուանը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
Լուսանկարը` AFP