Բաժիններ՝

ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը գլոբալ է համարում ԿԺԴՀ-ից բխող սպառնալիքը

Ատոմային Էներգիայի միջազգային գործակալությունում (ՄԱԳԱՏԷ) ԿԺԴՀ-ից բխող սպառնալիքը համարում են գլոբալ, այլ ոչ թե տարածաշրջանային, շարունակում են իրադրության մոնիթորինգը երկրում: Այդ մասին հայտնել է կազմակերպության գլխավոր տնօրեն Յուկիա Ամանոն:

«Մենք կարծում ենք, որ դա գլոբալ սպառնալիք է»,-ասել է նա՝ հանդես գալով Բլեդում անցկացված ռազմավարական համաժողովում: Ամանոն հայտարարել է, թե ավելի վաղ այն կարծիքին էին, որ Փենյանը սպառնում է միայն Ասիախաղաղօվկիանոսյան տարածաշրջանին:

Նրա խոսքով՝ ՄԱԳԱՏԷ-ն շարունակում է իրադրության մոնիթորինգը ԿԺԴՀ-ում, չնայած այն բանին, որ 2009 թվականին կազմակերպության տեսուչներին արգելվել է աշխատել այս երկրում:

Հյուսիսային Կորեան սեպտեմբերի 3-ին հայտնել է ջրածնային ռումբի հաջող փորձարկման մասին: ԿԺԴՀ-ում հայտարարել են, որ խոսքը վերաբերում էմարտալիցքի, որը կարող էօգտագործվել բալիստիկ միջմայրցամաքային հրթիռների հանդերձման համար: Հարավկորեացի զինվորականները պայթյունի հզորությունը գնահատել են 100 կիլոտոննա:

Հյուսիսային Կորեայի կողմից անցկացված միջուկային փորձարկումը հարուցել է միջազգային հանրակցության կոշտ հակազդեցությունը: Մասնավորապես, ՄԱԿ-ում ԱՄՆ-ի դեսպան Նիկի Հեյլին Անվտանգության խորհրդին կոչ է արել առավելագույն կոշտ միջոցներ ձեռնարկել ԿԺԴՀ-ի նկատմամբ: «Դեռեւս ուշ չէ, մենք պետք է գործի դնենք մեր տնօրինության տակ եղած բոլոր դիվանագիտական միջոցները»,- Նյու Յորքում հայտարարել է նա Անվտանգության խորհրդի արտահերթ նիստում:

Նա նաեւ Փենյանի հետ տնտեսական կապեր պահպանող երկրներին նախազգուշացրել է, որ նրանք իրենց գործողություններով նպաստում են վարչակարգի միջուկային հավակնություններին: Հեյլին խոստացել է հրապարակել Անվտանգության խորհրդի՝ ԱՄՆ-ի կողմից պատրաստված բանաձեւի նոր նախագիծը, որի շուրջ քվեարկությունը պետք է տեղի ունենա սեպտեմբերի 11-ին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս