Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավոր Այհան Բիլգենն ազատ է արձակվել:
ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի առաջիկա նստաշրջաններում քննարկումներ ու բանավեճեր կանցկացվեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության թեմայով:
Վրաստանի խորհրդարանի նախկին խոսնակ, «Ժողովրդավարական շարժում» կուսակցության առաջնորդ Նինո Բուրջանաձեն ցուցմունքներ ՝ տվել Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի դեմ՝ 2005 թվականին խորհրդարանի պատգամավոր Վալերի Գելաշվիլիին ծեծելու գործով, տեղեկացնում է Sputnik-ը:
Մեքսիկայի ափերի մոտ ալիքների բարձրությունը հասել է մեկ մետրի:
ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանի կեցավայրի դիմաց խաղաղ ցուցարարների դեմ հարձակում իրականացնելու դեպքի առթիվ ձերբակալված երկու թուրքի գործով Վաշինգտոնում սեպտեմբերի 7-ին տեղի է ունեցել առաջին դատական նիստը:
8,1 մագնիտուդով երկրաշարժից առնվազն վեց մարդ է զոհվել Մեքսիկայում եւ Գվատեմալայում:
ՄԱԿ-ը սեպտեմբերի 7-ին յոթ միլիոն դոլար է հատկացրել Մյանմայի Ռաքհայնի նահանգից փախստականներին շտապ օգնություն ցույց տալու համար, որտեղ վերջին շաբաթներին ընդհարումներ են տեղի ունենում անվտանգության ուժերի եւ ռոհինջա ազգության զինված կազմավորումների միջեւ:
«Իրմա» փոթորկն առնվազն 11 մարդու կյանք է խլել Կարիբյան ծովի կղզիներում եւ կարող է երկու օր անց աղետալի հետեւանքներ ունենալ ԱՄՆ-ի Ֆլորիդայի նահանգի հարավում:
Մեքսիկայի ափերի մոտ տեղի ունեցած ոււժգին երկրաշարժից հետո ցունամիի ալիքների առավելագույն բարձրությունը հասել է 0,7 մետրի:
Միացյալ Նահանգների սենատոր Դիք Դըրբինն առաջարկել է պատժամիջոցներ ընդունել Ադրբեջանի մի շարք պաշտոնյաների դեմ:
ԿԺԴՀ-ի դեմ պատժամիջոցների խստացման վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի (ԱԽ)՝ ԱՄՆ-ի կողմից պատրաստված բանաձեւի նախագիծը «հետագա էական միջոցներով» է սպառնում Փենյանին նրա կողմից նոր հրթիռային կամ միջուկային փորձարկումների անցկացման դեպքում:
Ռուսական օդուժը Դեր Զոր քաղաքի մոտ ոչնչացրել է «Իսլամական պետության» հրամանատարական կետ, կապի հանգույց եւ չորս ազդեցիկ դաշտային հրամանատարների, այդ թվում՝ «պատերազմի նախարար» Գուլմուրոդ Խալիմովին:
Անթալիա հանգստանալու մեկնած Գերմանիայի քաղաքացիներից ևս մեկն ազատ է արձակվել:
Կատարի հետ հարաբերություններում ճգնաժամը չի կարող լուծվել ռազմական ճանապարհով:
Մեքսիկայի կառավարությունը պերսոնա նոն գրատա է հայտարարել ԿԺԴՀ-ի դեսպանին եւ նրան 72 ժամ է տվել երկիրը լքելու համար:
ԱՄՆ-ի հինգ նախկին նախագահներ միջոցների հանգանակության արշավ են սկսել այն կազմակերպությունների համար, որոնք օգնում են «Հարվի» փոթորկից տուժածներին:
Կատալոնիայի խորհրդարանն ընդունել է օրենք անցումային շրջանի մասին, որն, անկախության կողմնակիցների կարծիքով՝ իրավական հիմք կստեղծի Իսպանիայի կազմից ինքնավար մարզի դուրս գալու համար, տեղեկացնում է BBC-ին:
ԱՄՆ-ի Սենատը հավանություն է տվել «Հարվի» փոթորկից տուժած տարածաշրջանների վերականգնմանը 15,3 մլրդ դոլար հատկացնելուն:
«Լեռնային Ղարաբաղի պատերազմի ընթացքում տեղադրված ականների հետեւանքով տարածաշրջանում բնակվող տղամարդիկ, կանայք եւ երեխաներ անընդհատ գտնվում են վնասվածք ստանալու կամ կյանքը կորցնելու վտանգի տակ», – ըստ «Ամերիկայի ձայնի»՝ նշել է Դեյվիդ Վալադաոն:
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն հայտնել է, որ Կարիբյան ավազանի կղզիների ավելի քան մեկ միլիոն բնակիչ է տուժել «Իրմա» ավերիչ փոթորկից, եւս 26 միլիոնը գտնվում է վտանգի մեջ, տեղեկացնում է BBC-ին:
8,1 մագնիտուդով հզոր երկրաշարժ է տեղի ունեցել Մեքսիկայի ափերի մոտ: Այդ մասին հայտնել է Եվրոպայի միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը:
ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Համլետ Հարությունյանը վստահեցնում է, որ կուսակցության հետ կապը պահում է՝ նեղացած չէ, պարզապես արձակուրդները համընկան իր պատգամավոր չլինելու հետ, եւ քանի ամիս է՝ շատ չի հանդիպում կուսընկերների հետ։
Առաջին կիսամյակում Հայաստանի տնտեսության մեջ արված ներդրումները չեն գերազանցում ծիծաղելի 40 միլիոն դոլարը, և նույնիսկ ամենավառ երևակայություն ունեցող մարդը չի կարող հավատալ, որ մինչև տարեվերջ Կարեն Կարապետյանը կարող է ապահովել խոստացած 830-850 միլիոն դոլարի ներդրումը:
Նախորդ խորհրդարանում տեւական քննարկումներից հետո ընդունված ՀՀ ընտրական օրենսգիրքը չի բավարարում իշխանություններին, եւ, ինչպես պնդում են «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները, ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը ձեռնամուխ է եղել սահմանադրական այդ օրենքում փոփոխություններ կատարելուն:
Երեկ իր երդմնակալությունից հետո, Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը ընդունել է կառավարության հրաժարականը և պետք է նոր կառավարություն ձևավորի:
«Ժամանակ» թերթի տեղեկություններով՝ Վերահսկիչ պալատի նախկին նախագահ, ԱԺ «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Իշխան Զաքարյանը կշարունակի բոյկոտել ԱԺ նիստերը եւ չի մասնակցի սեպտեմբերի 11-14-ի քառօրյային: Զաքարյանը չի շփվում խմբակցության անդամների հետ, եւ խմբակցությունում չգիտեն, թե նա ապագայի ինչ ծրագրեր ունի:
սում են, թե Հայաստանում ռուսական քարոզչամեքենան վերջին օրերին հոգ է տանում, որ հանրային լայն տարածում ստանա այն մտայնությունը, թե Կարեն Կարապետյանը հարյուր տոկոսով մնում է. նա է այն վարչապետը, որի «քուղերը կկապի» ՀՀԿ-ն 2018-ին, իսկ Սերժ Սարգսյանը կնստի կուսակցության գրասենյակում եւ Բիձինա Իվանիշվիլու նման կղեկավարի երկիրը:
Ամերիկացի դերասան Ջորջ Քլունին եւ նրա կինը՝ Ամալը, իրենց տանն ապաստան են տվել իրաքցի եզդի փախստականի՝ չազդարարելով այդ իրադարձությունը:
Չինաստանի Անհոյի նահանգի Հեֆեյ քաղաքում ուսուցիչը բարձրդասարանցիներին ծեծել է դասական պոեզիան վատ իմանալու համար:
«Էխո Մոսկվի» ռադիոկայանն իր կայքում կազմակերպել է հարցում «Օրվա մութ ժամերին ո՞ր ազգության ներկայացուցչին հանդիպելուց եք դուք վախենում» վերտառությամբ։