Բաժիններ՝

Սաուդյան Արաբիան տեսանյութում ցուցադրել է 2017 թվականի հաջի հսկայական մասշտաբները

2017 թվականին Մեքքա հաջի՝ մուսուլմանական սուրբ վայրեր ուխտագնացության են ժամանել 2,35 մլն ուխտավորներ: Այդ մասին հաղորդվում է Սաուդյան Արաբիայի մշակույթի եւ տեղեկատվության նախարարության մամուլի տեղեկագրում:

Ընդ որում, ավելի քան 1,5 մլն մարդ ժամանել է այլ երկրներից, այդ թվում՝ 23,5 հազար ուխտավորներ ժամանել են Ռուսաստանից: Մեքքայում եւ նրա արվարձաններում գտնվում էին 15 բուժկենտրոններ, որոնցում ծառայություններ էին մատուցում ավելի քան 30 հազար որակյալ աշխատակիցներ: Հաջի ընթացքում բժիշկներն անցկացրել են ավելի քան 2,6 հազար անվճար վիրահատություններ, եւ գրեթե 60 հազար ուխտավորներ բուժօգնություն են ստացել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս