Բաժիններ՝

Սիրիական բանակին հաջողվել է ճեղքել Դեր Զորի շրջափակումը. SANA

Սիրիական բանակի մարտիկները սեպտեմբերի 5-ին կարողացել են ճեղքել Դեր Զորի շրջափակումը եւ հասնել այն կայազորին, որը քաղաքում 28 ամիս պաշարման մեջ էր ԻՊ-ի խմբավորման ահաբեկիչների կողմից: Այդ մասին հայտնել է SANA սիրիական լրատվական գործակալությունը:

Նրա տեղեկատվությամբ՝ սիրիական զրահատեխնիկան, ռազմականացված կազմավորումների մարտիկների աջակցությամբ, կարողացել է ճեղքել պաշարումը եւ հասնել Սիրիայի զինված ուժերի՝ քաղաքում գտնվող 137-րդ բրիգադի ռազմակայան: Ներկա դրությամբ զինվորականները մի քանի միջանցքներ են ստեղծել այդ ռազմակայանի հետ կապը պահպանելու համար:

«Ալ Մասդար» միջարաբական հրատարակության տեղեկատվության համաձայն, այժմ կառավարական զորքերը հարձակում են պլանավորում Դեր Զորի ռազմական օդակայանի կողմը, որը նույնպես շրջափակված Է ահաբեկիչների կողմից:

Ավելի վաղ ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Միջերկրական ծովում գտնվող «Ծովակալ Էսսեն» ֆրեգատը «Կալիբր» թեւավոր հրթիռներով Դեր Զորի մերձակայքում ոչնչացրել Է «Իսլամական պետության» ահաբեկիչների կառավարման կետեր ու կապի հանգույցներ, ինչպես նաեւ զրահատեխնիկայի նորոգման գործարան:

Պաշտպանության նախարարությունում նշել են, որ հարվածը հասցվել է այն շրջանում, որը վերահսկում էին Ռուսաստանից եւ ԱՊՀ-ի երկրներից ժամանած զինյալները:
2015 թվականից ահաբեկիչների կողմից մոտավորապես 93 հազար խաղաղ բնակիչներ են շրջափակված Դեր Զորում: Համանուն նահանգը ԻՊ-ի վերջին պատվարն է Սիրիայի տարածքում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս