Բաժիններ՝

«Թրամփը իմ հարսնացուն չէ, ես էլ նրա ո՛չ հարսնացուն եմ, ո՛չ էլ փեսացուն». Պուտին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հուսով է, որ իրեն կհաջովի փոխզիջումներ գտնել Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հետ՝ ելնելով ՌԴ-ի, ԱՄՆ-ի եւ մյուս երկրների ժողովուրդների շահերից, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

«Թրամփն իր գործունեության մեջ ղեկավարվում է իր, ես՝ իմ երկրի ազգային շահերով,- նշել է նա՝ ամփոփելով BRICS-ի գագաթնաժողովի արդյունքները:- Ես մեծ հույս ունեմ, որ մեզ կհաջողվի, ինչպես ասել է ԱՄՆ-ի գործող նախագահը, ինչ-ինչ փոխզիջումներ գտնել երկկողմ եւ միջազգային խնդրիները լուծելիս, որպեսզի դրանք լուծվեն՝ ելնելով ինչպես ամերիկացի, անպես էլ ռուսաստանցի ժողովրդի շահերից՝ նկատի ունենալով մեր մեծ պատասխանատվությունը միջազգային անվտանգության համար»:

Լրագրողի այն հարցը, թե Պուտինը հիասփաթվել է արդյոք Թրամփից, պետության ղեկավարը համարել է պարզունակ: «Չէ որ նա (Թրամփը) իմ հարսնացուն չէ, ես էլ նրա ո՛չ հարսնացուն եմ, ո՛չ էլ փեսացուն, մենք զբաղվում ենք պետական գործունեությամբ»,- պարզաբանել է նախագահը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930