Մահացել է օսկարակիր ռեժիսոր Մյուրեյ Լերները
Նյու Յորքում կյանքի 91-րդ տարում վախճանվել է ամերիկացի ռեժիսոր-կինովավերագրող Մյուրեյ Լերները: Մահվան պատճառը դարձել է սուր երիկամային անբավարարությունը: Նա երեք ամիս պայքարում էր հիվանդության դեմ: Այդ մասին հայտնել է Variety-ն:
Լերները «Օսկար» մրցանակ է ստացել «Լավագույն վավերագրական ֆիլմ» անվանակարգում 1981 թվականին նկարահանած «Մաոյից մինչեւ Մոցարտ. Իսահակ Սթեռնը Չինաստանում» ժապավենի համար: Կինոնկարը նվիրված է ջութակահար Իսահակ Սթեռնի՝ 20-րդ դարի աշխարհահռչակ ակադեմիական երաժիշտներից մեկի Չինաստան կատարած ճանապարհորդությանը:
Ռեժիսորը նաեւ նկարահանել է «Փառատոն» ֆիլմը, որում կադրեր կան Բոբ Դիլանի առաջին համերգից, որտեղ նա էլեկտրակիթառ էնվագել: Ժապավենը նաեւ ներառում է երգչուհի Ջոան Բաեզի, Peter, Paul And Mary խմբերի, շոտլանդացի երաժիշտ Դոնովանի եւ քանթրի երգիչ Ջոնի Քեշի համերգային նկարահանումները:
Այլ ժապավեններում Լերները նկարահանել է, մասնավորապես, Ջիմի Հենդրիքսին, Մայլս Դեյվիսին, The Who-ին, The Doors-ին եւ Jethro Tull-ին: