Հայաստանը բացում է իր օդային սահմանները Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության ավիափոխադրողների համար

Հայաստանը բացում է իր օդային սահմանները Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության ավիափոխադրողների համար: Այսօր ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը ներկայացրեց 2015 թվականի դեկտեմբերի 8-ին Լյուքսեմբուրգում ստորագրված «Հայաստանի Հանրապետության Կառավարության և Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Կառավարության միջև օդային հաղորդակցությունների մասին» hամաձայնագիրը:

Ըստ նրա` Լյուքսեմբուրգի հայտնի ավիաընկերությունն աշխարհի մակարդակով խոշորագույն բեռնափոխադրող է, իսկ այս համաձայնագրով հայկական կողմը կարևորում է կարգո փոխադրումները, ոչ թե ուղևորափոխադրումները:

Ս. Ավետիսյանը նշեց, որ այս տարվա առաջին 8 ամսում ավիափոխադրումներն աճել են 56%-ով: Նրա կարծիքով` լիբերալ ավիաշուկան նշանակում է բացել սահմանները և հնարավորություն տալ օտար ընկերություններին օգտվել այնքան, ինչքան կհամարեն ճիշտ. «Եթե նույնիսկ մենք այս պահին չունենք տեղական հզոր ավիափոխադրող, մենք երկարաժամկետ մտածելով, ստեղծում ենք պայմաններ, որ հետո սեղմված չլինի»:

Տեսանյութեր

Լրահոս