Բաժիններ՝

«Սիթիբանկ»-ում պատանդներ վերցրած Արամ Պետրոսյանը պատրաստ է փոխհատուցել տուժածի վնասը

Ձեռնարկատեր Արամ Պետրոսյանը, որն անցյալ տարի պատանդներ էր վերցրել «Սիթիբանկ»-ի՝ Մոսկվայի կենտրոնում գտնվող մասնաճյուղում, ընդունել է տուժածի՝ 50 հազար ռուբլու քաղաքացիական հայցը: Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել է «Կարաբանով եւ գործընկերներ» փաստաբանների կոլեգիայի իրավաբան, դատապարտյալի շահերը ներկայացնող փաստաբան Ստանիսլավ Մալցեւը:

«Իմ պաշտպանյալն ընդունել է 50 հազար ռուբլու բարոյական վնասի փոխհատուցման վերաբերյալ տուժածի հայցը»,-ասել է դատապաշտպանը, հիշեցնելով, որ գործով ներկայացված է մեկ հայց: «Մյուս տուժածները, ներառյալ հղի կինը, հրաժարվել են հայցերից»,-ընդգծել է Մալցեւը:

Տուժածներից մեկը Պետրոսյանի նկատմամբ քաղաքացիական հայց է ներկայացրել 50 հազար ռուբլի գումարի բարոյական վնասի փոխհատուցման վերաբերյալ: Սեպտեմբերի 5-ին Մոսկվայի կայազորի զինվորական դատարանում տեղի կունենան քրեական գործի շուրջ կողմերի վիճաբանությունները: Ինչպես սպասվում է, առաջիկայում դատախազը կհայտնի Պետրոսյանի նկատմամբ իր դիրքորոշումը եւ կասի, թե ձեռնարկատերը, պետական մեղադրողի կարծիքով, ինչ պատժի է արժանի:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս