Պարբերականի համոզմամբ՝ ապրիլյան քառօրյա պատերազմը մերկացրեց Հայաստանի խնդիրները: ԼՂՀ-ի անկախությունը հայերի համար եղել է գերիշխող անկախության բոլոր տարիներին: Մարդիկ պատրաստ էին ցանկացած զրկանքների դիմանալ՝ հանուն Ղարաբաղի, իսկ իշխանությունը դա օգտագործել է՝ իր համար ծանր օրերին խաղալով այդ զգայուն թեմայի հետ:
Այսօր՝ հունիսի 22-ին, հայտնի է դարձել, որ իրեն ամրակցված զենքի հետ անզգույշ վարվելու հետևանքով սպանվել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող Աբասով Վիլայեթ Հիդայեթ օղլուն (Abbasov Vilayət Hidayət oğlu ):
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի ենթահանձնաժողովը հունիսի 23-ին կքննարկի ԱՄՆ 2017 թվականի ֆիսկալ տարվա բյուջեի նախագիծը, որում կնախանշվեն արտաքին օգնության առաջնահերթությունները: Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը հորդորել է 2017 թվականի ֆիսկալ տարվա շրջանակում Լեռնային Ղարաբաղին տրամադրել 5 մլն ԱՄՆ դոլարի օգնություն:
Այս շաբաթ Հայաստան, իսկ սեպտեմբերի վերջին Ադրբեջան և Վրաստան ուղևորությամբ Հռոմի պապը կայցելի Կովկասյան տարածաշրջան, որը համարվում է վտանգավոր շրջան, այս մասին, գրում է Foreign Affairs ամսագրի թղթակից Վիկտոր Գաետանը National Catholic Register-ում: Մի ժամանակաշրջանում, երբ թերթերի էջերը լի են բռնության և անհաշտության մասին նյութերով, Հռոմի Ֆրանցիսկոս պապը եռօրյա այցով ուղևորվում է Հայաստան՝ ընդգծելու քրիստոնյաների միասնությունն ու ընդհանուր արմատները:
Դատելով հաղորդագրության հակիրճ ոճից, դա նախապես չծրագրված այց է: Այսինքն՝ ըստ ամենայնի, Սանկտ Պետերբուրգում Պուտինի մասնակցությամբ խոսվել է ինչ-որ քայլերի մասին, որոնց իրականացումն առանց Լեռնային Ղարաբաղի համաձայնության հնարավոր չէ: Ուշագրավ է, որ հենց երեկ ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղը դեմ է ռուսական խաղաղապահների մուտքին:
«Այդ պաշտոնյան՝ Նովրուզ Մամեդովը, երբեք չի մասնակցել որևէ բանակցությունների։ Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովը բացառություն չէր։ Վերջին հանդիպման ժամանակ նա ներկա է գտնվել միայն աշխատանքային ճաշին, որի ընթացքում քննարկվել են բացառապես միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծումը և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի ավելացման հարցը»։
Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր Գարո Փայլանը դատական հայց է ներկայացրել թուրքական ազգայնական «Իդեալիստների օջախներ» (Ülkü ocakları) կազմակերպության դեմ: Այս մասին Փայլանը գրառում է կատարել ֆեսյբուքյան իր էջում:
«Դա իրենց շլյագերն է դարձել, ամեն անգամ նույն բանն են ասում, իմաստ էլ չկա դա մեկնաբանել: Ամեն անգամ իրենք երգում են, մենք հերքում ենք, այդպիսի բան է դարձել»:
Սանկտ Պետերբուրգում պայմանավորվածություն է ձեռք բերվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության փուլային կարգավորման շուրջ:
Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է հրամանագիր Արմեն Պապիկյանին ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնում նշանակելու մասին:
«Գազպրոմը», որը երկար ժամանակ փորձում էր պայմանավորվածություն ձեռք բերել պաշտոնական Թբիլիսիի հետ գազամատակարարման վերաբերյալ, այլընտրանքային եղանակ է գտել և 100 միլիոն խմ գազ է վաճառել մասնավոր «Գազկո+» գնորդին, հայտնում է «Կոմերսանտը»:
Իրանում՝ Քիրմանից Շիրազ ուղևորվող ավտոբուսը ընկել է խանդակը Նեյ Ռիզ շրջանում, հայտնում է APA-ն:
Հռոմի Ֆրանցիսկոս պապը համոզված է, որ եվրոպացիները փախստականներին պետք է վերաբերվեն որպես եղբայրների: Այդ մասին նա հայտարարել է ամենշաբաթյա ունկնդրության ժամանակ, որին մասնակցել են նաեւ մի քանի փախստականներ:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն: Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմից:
Որոշ հայ խորհրդարանականներ ակնարկում են, թե դրա ձգձգման պարագայում Մոսկվան կարող է ճնշում գործադրել Երևանի վրա՝ ուշացնելով Հայաստանին խոստացած ռազմական տեխնիկան:
Մոսկվայի քաղաքային դատարանը գործարար Լեւոն Հայրապետյանի նկատմամբ դատավճռի գանգատարկման քննությանը նվիրված նիստի ընդմիջում է հայտարարել նրա առողջական վիճակի վատանալու պատճառով: Իր վիճակի վատանալու մասին դատապարտյալը դատավորներին հայտնել է նիստում, որին նա հետաքննչական մեկուսարանից մասնակցում է տեսակապի միջոցով, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հունիսի 22-ին՝ ԽՍՀՄ-ի վրա հիտլերյան Գերմանիայի հարձակման 75-րդ տարելիցի օրը, Ալեքսանդրյան այգում ծաղկեպսակ է դրել Անհայտ զինվորի շիրիմի մերձակա Անմար կրակի մոտ:
Հունիսի 22-ին ԵԽԽՎ ամառային նստաշրջանի լիագումար նիստի օրակարգում քննարկման դրվեց` « Թուրքիայում ժողովրդավարական հաստատությունների գործունեությունը» թեմայով զեկույցը, որի ընթացքում ԵԽԽՎ հայկական պատվիրակության ղեկավար, ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը հանդես եկավ ելույթով` խստագույնս դատապարտելով Թուրքիայում տիրող ժողովրդավարական իրավիճակը:
Պոլսո Հայոց պատրիարքական փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը վերադարձել է Ստամբուլ. պատրիարքական փոխանորդը չեղյալ է համարել նախապես ծրագրած այցը Հայաստան` հաշվի անելով իր իսկ անվան շուրջ ստեղծված բացասական տրամադրվածությունը:
Վատիկանի արխիվում պահվող փաստաթղթերը ներառում են Հին Եվրոպայի, Ամերիկայի հայտնագործման ժամանակահատվածից ընդհուպ մինչեւ Երկրորդ համաշխարհային պատերազմ:
«Մենք ունենք հերթական քաղաքական բանտարկյալը՝ ի դեմս Ժիրայր Սէֆիլյանի»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը:
ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալ Վիկտորիա Նուլանդը հունիսի 23-ին Մոսկվայում հանդիպում կանցկացնի ՌԴ նախագահի օգնական Վլադիսլավ Սուրկովի հետ, տեղեկացնում է «Ինտերֆաքսը»:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը բրիտանացիներին դարձյալ կոչ է արել քվեարկել Եվրամիության երկրներում անդամակցության պահպանման օգտին՝ դա բացատրելով ապագա սերունդների բարեկեցությամբ:
Մոտակա 5 տարում միգրացիոն ճգնաժամի պատճառների դեմ պայքարի վրա հավելյալ ծախսվելու է 6 միլիարդ եվրո:
«Ցավալիորեն պետք է խոստովանենք, որ վերադարձել ենք 2008թ., երբ ՌԴ-ն սկիզբ դրեց եռակողմ հանդիպումների ձևաչափին, որի ընթացքում հասունացան պուտինյան, մեդվեդևյան կամ լավրովյան, ինչպես կուզեք՝ անվանեք, պլանները՝ Արցախի խնդրի կարգավորման մասով: Այս հանդիպումները խնդրահարույց են բոլոր առումներով»:
ԱՄՆ նախկին պետքարտուղար, դեմոկրատ Հիլարի Քլինթոնը խիստ քննադատության է ենթարկել ԱՄՆ նախագահական ընտրությունների հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփին, որը, նրա կարծիքով, «կսնանկացնի Ամերիկան»:
Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Հիքմեթ Հաջիևն այսօր RIA Novosti-ի հետ զրույցում ասել է, որ Ադրբեջանը հավատարիմ է Ղարաբաղի հարցով առարկայական բանակցություններին և դրական է գնահատում Սանկտ Պետերբուրգում Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի նախագահների հանդիպման արդյունքները:
Հունիսի 16-ին Մոսկվայի ավիացիոն ինստիտուտի (ազգային հետազոտական ինստիտուտ) աշխատակիցների և ուսանողների համաժողովը «Ինքնաթիռների պրոյեկտավորում» բաժնի վարիչ, հայազգի ավիակոնստրուկտոր, տեխնիկական գիտությունների դոկտոր (2002), պրոֆեսոր, ՌԳԱ ակադեմիկոս, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ Միխայիլ (Միքայել Ասլանի Պողոսյան) Պողոսյանին ընտրել է ինստիտուտի ռեկտոր:
Սանկտ Պետերբուրգում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գագաթաժողովը հոգեբանական բարենպաստ մթնոլորտ է ստեղծել քաղաքական գործընթացի հետագա առաջխաղացման համար:
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը «Կոմերսանտ» թերթում հրապարակած հոդվածում, որը նվիրված է Հայրենական մեծ պատերազմի սկսվելու օրվա 75-րդ տարելիցին՝ նշել է, որ գերմանացիները շնորհակալ են ԽՍՀՄ-ի ժողովուրդներին՝ հաշտության ձեռք մեկնելու համար: