
Բեռնի Սանդերսը պաշտոնապես հայտարարել է, որ քվեարկելու է Քլինթոնի օգտին

Դեմոկրատ սենատոր Բեռնի Սանդերսը հայտարարել է, որ քվեարկելու է Հիլարի Քլինթոնի օգտին ԱՄՆ նախագահական ընտրությունների ժամանակ, որը տեղի են ունենալու նոյեմբերին, հայտնում է BBC-ն:
«Ես պատրաստ եմ ամեն ինչ անել, որ չհաղթի Դոնալդ Թրամփը: Կարծում եմ, որ եթե Թրամփը դառնա նախագահ, ապա դա սարսափելի կլինի բազմաթիվ պատճառներով»,- բացատրել է Սանդերսն իր որոշումը:
Ավելի վաղ նա իր աջակցությունը խոստացել էր Քլինթոնին, որը Դեմոկրատական կուսակցության նախնական ընտրությունների արդյունքներով առաջատար է համարվում:
Քլինթոնը հավաքել է պատվիրակների բավարար քանակությամբ ձայներ իր թեկնածությունը ԱՄՆ նախագահի պաշտոնում առաջադրելու համար, սակայն փաստացի Սանդերսը չէր ընդունել իր պարտությունը: