
Հռոմի պապն օդանավակայանից ուղևորվեց Էջմիածին. ՈՒՂԻՂ

Հազարավոր հավատացյալներ հավաքվել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում` մասնակցելու Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի Բարիգալստյան` Հրաշափառի արարողությանը:
Հռոմի Ֆրանցիսկոս պապը Էջմիածին է ուղևորվել անմիջապես «Զվարթնոց» օդանավակայանից, որտեղ նրան դիմավորել են ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ կաթողիկոսը: Մայր Աթոռում նախատեսված է Ամենայն Հայոց կաթողիկոսի և Հռոմի պապի հանդիպումը:
Սրբազան քահանայապետը կժամանի նախագահի նստավայր, որտեղ առանձնազրույց կունենա ՀՀ նախագահի հետ, որից հետո ՀՀ Նախագահը և Սրբազան քահանայապետը հանդես կգան հայտարարություններով՝ դիմելով ՀՀ պետական պաշտոնյաներին, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի, հանրության ներկայացուցիչներին: Դրանից հետո Սրբազան քահանայապետը կվերադառնա Մայր Աթոռի Վեհարան, որտեղ նրա պաշտոնական կեցավայրն է այցի ընթացքում: