Մոսկվայի օդանավակայանում չվերթների գրանցման ժամկետները երկարաձգվել են՝ տեխնիկական խնդիրների պատճառով
Մոսկվայի օդանավակայանները հայտարարել են, որ չվերթների գրանցման ժամկետները երկարաձգվել են տեխնիկական խնդիրների` մասնավորապես Leonardo ամրագրման համակարգում տեղի ունեցած խափանման հետևանքով։ Տրանսպորտի նախարարությունից հայտարարել են, որ «Ռոսավիացիայի» հետ համատեղ ուժեղացրել է օդային երթևեկության մոնիթորինգը։
«Տրանսպորտի նախարարության և Դաշնային օդային տրանսպորտի գործակալության մասնագետները, ավիաընկերությունների և օդանավակայանների հետ համատեղ, միջոցներ են ձեռնարկում թռիչքների ժամանակացույցի վրա դժվարությունների ազդեցությունը նվազագույնի հասցնելու համար։
«Հնարավորության դեպքում ուղևորները ձեռքով են գրանցվում թռիչքների համար, և ձեռնարկվում են այլ միջոցներ իրավիճակին արձագանքելու համար»,- ասվում է հայտարարության մեջ։
