300 հազար աշխատատեղ ստեղծելու համար բոլոր շրջաններում գործարաններ կբացվեն. Նարեկ Կարապետյան

«Շրջաններում աշխատատեղերով ապահովելու համար մենք ունենք արդյունաբերացման ծրագիր, որով առաջարկում ենք պետական աջակցությամբ արտադրության մեջ ներդրումներ՝ ստեղծելով գործարաններ բոլոր շրջաններում»,- Ֆեյսբուքյան իր էջում հայտնեց «Մեր Ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը՝ ներկայացնելով 300 հազար աշխատատեղ ստեղծելու ծրագիրը։

Նա իր խոսքը հղեց Արտաշատի Ոստան գյուղից, որտեղ սփյուռքահայ Նազարյան ընտանիքի և «Տաշիր խմբի» ներդրմամբ ստեղծվել է սրբիչի գործարան, իսկ այդ արտադրանքը Հայաստանը նաև Թուրքիայից էր ներմուծում, և այն նման հազարավոր ապրանքներից միայն մեկն է։ Կարապետյանը տեղեկացրեց, որ գործարանում աշխատում են 180 գյուղացի, այն ապահովում է Հայաստանում սրբիչի արտադրության 50 %-ը և սկսել է արտահանել նաև ՌԴ և Էմիրություններ։

Տեսանյութեր

Լրահոս