
TAP-ի շրջանակում Հունաստանում կներդրվի 2.3 մլրդ եվրո. SOCAR

TAP-ի շրջանակում Հունաստանում կներդրվի 2.3 միլիարդ եվրո: Ինչպես հայտնում է APA-ն, այս մասին հայտարարել է SOCAR Energy Greece (Հունաստանում ադրբեջանական SOCAR-ի դուստր ընկերություն) ընկերության ղեկավար Անար Մամեդովը:
Նրա խոսքով՝ Հարավային գազային միջանցքի հիմքի բաղկացուցիչ մաս հանդիսացող «Շահ Դենիզ-2» նախագծի աշխատանքների 70 տոկոսը արդեն ավարտվել է:
Վերջինս տեղեկացրել է նաև, որ Անդրադրիատիկ գազատարի (TAP) նախագծի ընդհանուր արժեքը, որը 871 կմ է, կազմում է 6,2 մլրդ եվրո:
«Հունաստանում նախագծի կյանքի կոչման ժամանակ ներդրվելու է 2.3 միլիարդ եվրո: Նախագիծը կնպաստի 8000 աշխատատեղերի բացմանը, որոնցից 2000-ը կլինեն մշտական»,- ասել է նա: