
«Պետք է օգտագործել ԵՄ կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու պատմական պահը»

Շվեյցարիայի խորհրդարանի փոխնախագահ, Շվեյցարիա-Հայաստան խորհրդարանական խմբի համանախագահ Դոմինիկ դը Բյումանը կարծում է, որ Մեծ Բրիտանիայի` ԵՄ կազմից դուրս գալը հիրավի կարեւոր պատմական պահ է:
«Ես կարծում եմ, որ Եվրոպայի այժմյան մոդելը արդեն անցյալում է: Չեմ կարող այժմ մի այլ բան պատկերացնել, քան այդ մոդելի հիմնական փոփոխությունը: Նույնիսկ եթե Շվեյցարիայի համար դժվար էր ակնկալել Բրիտանիայի այս քայլը, քանի որ դա իրավական մի շարք հարցերի հետ է կապված, կարծում եմ` հենց շվեյցարական մոդելն է, որ պետք է լինի շահաբեր, եւ ժամանակը հենց Շվեյցարիայի օգտին պետք է աշխատի: Շվեյցարիան Եվրոպայի համար է, իսկական Դաշնային Եվրոպայի, որը հարգում է ժողովրդակավարական սկզբունքները, սակայն ստիպել այս եվրոպական մոդելը ընդունել չհաջողվե ց, մանավանդ որովհետեւ ոչ արտաքին, ոչ էլ ռազմական քաղաքականություն չկար»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Շվեյցարիայի խորհրդարանի փոխնախագահը:
Նրա խոսքով` այժմ այս պահը պետք է օգտագործել:
«Ես բնականաբար գոհ չեմ եղածից, սակայն մենք պետք է սա պարզապես օգտագործենք, որպեսզի երկարատեւ տեսլականում ավելի ամուր մոդել կարողանանք կառուցել, եւ Շվեյցարիան կարող է նպաստել այս գործընթացին: Ես ոչ մեկին դատապարտել չեմ ուզում` ասելով, որ այժմյան մոդելը պատկանում է անցյալին, բոլոր եվրոպական երկրների մեջ այս անհանգտությունը կա, իսկ փախստականների այս հոսքերը բոլորովին փոխեցին մեր հնարավորությունները»,- ընդգծեց Դոմինիկ դը Բյումանը: