Հռոմի պապը մտավ Մայր տաճար, համբուրեց Խաչն ու Ավետարանը

Հռոմի պապը ժամանեց Մայր Աթոռ սուրբ Էջմիածին: Նորին Սուրբ Օծություն Տեր-Տեր Գարեգին երկրորդ կաթողիկոսի ուղեկցությամբ Հռոմի պապը մտավ Մայր տաճար, համբուրեց այնտեղ դրված Խաչն ու Ավետարանը, ապա Ամենայն Հայոց կաթողիկոսի հետ բարձացավ Սուրբ խորան: Ամենայն Հայոց կաթողիկոսը շնորհակալություն հայտնեց Հռոմի պապին՝ Հայաստան ու Մայր տաճար այցելելու համար՝ նշելով, որ հայերի հիշողության մեջ թարմ է նաև 2001թ. քրիստոնեության ընդունման 1700-ամյակին Հայաստան կատարած Հռոմի պապ Հովհաննես Պողոս Բ-ի այցը: Ամենայն Հայոց կաթողիկոսը շնորհակալություն հայտնեց պապին Ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված իր պատարագի, Ցեղասպանությունը դատապարտող պատմական ճառի համար:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930