«Այժմ, ըստ էության, Հռոմի Պապը թիրախավորում է Հայաստանը որպես Կովկասում առանցքային պետություն քրիստոնյա համայնքի և աշխարհի համար»

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը Հռոմի Պապի այցելությունը վերին աստիճանի կարևոր, պատմական իրադարձություն է համարում, հատկապես երբ Հռոմի Պապը իր քաղաքական և կրոնական ուղերձում ասում է, թե որքան կարևոր է Հայաստանը քրիստոնյա աշխարհի համար:

«Հիշատակել, որ Հայաստանը առաջին քրիստոնյա պետությունն է, հիշատակել որ հավատքի համար այս ազգը մեծագույն զրկանքներ է կրել, բայց հավատը պահել է, այն էլ այսպիսի բարդ տարածաշրջանում՝ սա վերին աստիճանի կարևոր է այսպիսի քաղաքական իրավիճակում հայտնված Հայաստանի համար: Ես վստահ եմ, որ եթե չլիներ Հռոմի Պապի ելույթը և ցեղասպանության դատապարտումը նրա կողմից, թերևս Գերմանիայում կամ որևէ այլ երկրում այդ խնդրի բարձրաձայնումը կամ ճանաչումը այդքան հեշտ չհաջողվեր:

Այժմ, ըստ էության, Հռոմի Պապը թիրախավորում է Հայաստանը որպես Կովկասում առանցքային պետություն քրիստոնյա համայնքի և աշխարհի համար»,- նշեց Ս. Սաֆարյանը՝ ավելացնելով, ով Հռոմի Պապի այցը ավելացնում է Հայաստանի քաղաքական անվտանգությունը: Իսկ թե ինչպես կօգտագործի Հայաստանը այս ամենը՝ դա, ըստ նրա՝ արդեն կախված է մեզանից:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930