Ճապոնիայում ձյան տեղումների պատճառով դադարեցվել է գրեթե հազար գնացքի երթևեկություն

Ճապոնական Հոկայդո կղզում գրեթե հազար գնացքի երթևեկություն դադարեցվել է տեղացած առատ ձյան պատճառով, որի հետևանքով զոհվել է 16 մարդ. JR Hokkaido Railway-ի հայտարարությունն է փոխանցել «ՏԱՍՍ»-ը:

Երկաթուղային օպերատորի փոխանցած տվյալներով՝ չվացուցակի փոփոխությունները հունվարի 25-ին ազդել են 545 գնացքի, իսկ հունվարի 26-ին՝ ևս 405-ի վրա։ Երկու օրվա ընթացքում չեղարկվել կամ ուշացել է 950 գնացք։ Դա ազդել է ավելի քան 140 հազար ուղևորի վրա։ Ուշացումները շարունակվել են մինչև հունվարի 26-ի երեկո։Ավելի վաղ հաղորդվել էր, որ հազարավոր մարդիկ գիշերել են Հոկայդո նահանգի Սապորո քաղաքի Շին-Չիտոսե օդանավակայանում՝ ձյան առատ տեղումների հետևանքով, քանի որ  56 չվերթ չեղարկվել էր։

Տեսանյութեր

Լրահոս