
Պաղեստինցի կինը երկու իսրայելցու վիրավորելուց հետո սպանվել է

Իսրայելցի զինվորականները կրակ են արձակել պաղեցտինցի կնոջ ուղղությամբ, ով մեքենա վարելիս բախվել է մեկ այլ մեքենայի Հորդանան գետի արևմտյան ափին և վիրավորվել երկու իսրայելցու: «ՌԻԱ Նովոստի»-ն գրում է, որ նա բախվել է Քիրյաթ Արբա բնակավայրի ուղու մոտ կանգնած մեքենային:
Զինվորները ենթադրում են, որ կինը փորձել է կանխամտածված խոյահարում իրականացնել՝շարունակելով արաբական հարյուրավոր հարձակումների շարքը, որոնց հետևանքով անցած աշնանից արդեն մահացել է համարյա 40 մարդ: Բանակի մամուլի ծառայությունը հաղորդում է, որ տեղում գտնվող զինվորները կրակ են բացել հարձակվողի ուղղությամբ, ինչի արդյունքում նա մահացել է:
Տուժած իսրայելցիները թեթև վնասվածքներով հոսպիտալացվել են:
Տեղական ԶԼՄ-ները ենթադրում են, որ պաղեստինցի կնոջ թիրախը անցորդներն էին, հնարավոր է՝ հերթապահող զինվորները, սակայն նա կորցրել է վերահսկողությունն ու հարվածել կանգնած մեքենային: