Թուրքմենստանի զինված ուժերը համալրվել են թուրքական ԱԹՍ-ներով

Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովը մասնակցել է Լեբապ նահանգում զինված ուժերի համար կառուցված ժամանակակից համալիրի բացման արարողությանը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Արդիականացված ռազմական տեխնիկայի ցուցադրության ժամանակ ցուցադրվել են նաև ձեռքբերված թուրքական անօդաչու թռչող սարքերը (ԱԹՍ)։

Բերդիմուհամեդովն անձամբ է ուսումնասիրել թուրքական ԱԹՍ-ները և նշել, որ թուրքմենական բանակի ռազմական կարողությունների բարձրացմանն ուղղված բարեփոխումները կշարունակվեն՝ ընդգծելով տեխնոլոգիական սարքավորումների կարևորությունը։

Տեսանյութեր

Լրահոս