Թուրքիայի էլէներգիայի արտադրական հզորությունը ռեկորդ է գրանցել
Թուրքական մամուլի փոխանցմամբ՝ Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարության հրապարակած վերջին տվյալների համաձայն՝ 2025 թվականի վերջի դրությամբ Թուրքիայի էլեկտրաէներգիայի ընդհանուր արտադրական հզորությունը հասել է 122.519 ՄՎտ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Ընդհանուր հզորության 62.3%-ը բաժին է ընկնում վերականգնվող էներգետիկ աղբյուրներին, ինչը վկայում է ոլորտում շարունակվող ակտիվ ներդրումային քաղաքականության մասին։
Տվյալների համաձայն՝ արևային էներգիայի արտադրական հզորությունը կազմել է 25.109 ՄՎտ (20.5%), քամու էներգիայինը՝ 14.774 ՄՎտ (12.1%), իսկ արևային և քամու համատեղ հզորությունը հասել է 39.883 ՄՎտ՝ ընդհանուրի 32.6%-ը։ 2025 թվականին էլեկտրաէներգիայի սպառումը կազմել է 360.929 ԳՎտժ, իսկ արտադրությունը՝ 362.992 ԳՎտժ, ինչը համարվում է պատմական առավելագույն ցուցանիշ։
Էներգետիկայի նախարար Ալփարսլան Բայրաքթար-ը հայտարարել է, որ մինչև 2035 թվականը նախատեսվում է արևային և քամու էներգիայի արտադրական հզորությունը հասցնել 120.000 ՄՎտ-ի, իսկ ներկայում էլեկտրաէներգիայի արտադրության 56.7%-ը ապահովվում է տեղական և վերականգնվող աղբյուրների հաշվին։



