Թուրքիայում ոստիկաններին վիրավորած կինը ձերբակալվել է

«X» սոցիալական ցանցում Թուրքիայում բնակվող 24-ամյա աղջիկը ոստիկաններին և պահակային ծառայության աշխատակիցների հասցեին վիրավորանք պարունակող գրառում է արել: Վերջինս դրան զուգահեռ գրել էր, որ ոստիկաններն իրեն չեն կարող բռնել՝ չնայած փնտրում են: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այդ քաղաքացուհին սոցիալական ցանցում հայհոյանքներով գրառումներ էր արել ոստիկանների հասցեին, ինչից կարճ ժամանակ անց հայտնաբերվել և ձերբակալվել էր։

Նրա նկատմամբ վարույթ է սկսվել՝ «պետծառայողին վիրավորանք հասցնելու» հոդվածի հատկանիշներով: Շեշտվում է, որ նա նախկինում ունեցել է դատվածություն։

Ձերբակալման պահին ևս վերջինս վիրավորական արտահայտություններ է արել իրավապահների հասցեին։ Իսկ դատարան տեղափոխվելու ընթացքում նա փորձել է փակել դեմքը և խուսափել տեսախցիկներից։

Տեսանյութեր

Լրահոս