«Առավոտ» թերթը զրուցել է ՀՀԿ-ական պատգամավոր Մանվել Բադեյանի հետ – Հետևո՞ւմ եք սահմանադրական բարեփոխումների «այո»-ի և «ոչ»-ի քարոզարշավին ՝ հեռուստաշոուի տեսքով։ Ի՞նչ տպավորություն եք ստացել։ Հնարավո՞ր է՝ Դուք մասնակցեք դրան։ – Հնարավոր է։ Բայց որ ասեմ հատուկ հետևում եմ այդ շոուին՝ չէ, որովհետեւ ես այլ ձեւի քարոզարշավի եմ մասնակցում։ Մարդկանց հետ շփվում եմ տարբեր ֆորմատով, […]
Թուրքիայի ափերի մոտ 4.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել:
«Չորրորդ իշխանություն» թերթի տեղեկություններով՝ կիրակի օրը դաշնակցականների մի խումը ԱԺ՝ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի գլխավորությամբ, մեկնել է Արարատի մարզ։ Դաշնակցականները հանդիպում են ունեցել Բերքանուշ գյուղի մանկավարժների հետ և նրանց հորդորել «Այո» ասել սահմանադրական հանրաքվեին։
Փարիզի Էյֆելյան աշտարակը նոյեմբերի 16-ին կրկին բացվել է այցելուների համար, ընդ որում` այն մինչ չորեքշաբթի լուսավորված կլինի Ֆրանսիայի դրոշի գույներով:
Դիվանագիտական մեր աղբյուրները պնդում են, թե ՀՀ ԱԳ նախարարը բանակցություններ է վարում ԵՄ անդամ երկրների ԱԳ նախարարների հետ՝ «Բռնության աճը ԼՂ-ում և Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում» զեկույցը չեզոքացնելու համար։ Հակահայ այս խայտառակ զեկույցը, որը քննարկման է դրվելու ԵԽԽՎ հունվարյան նստաշրջանում, ամբողջությամբ չեզոքացնել, բնականաբար, հնարավոր չէ, և փորձ է արվելու գոնե այնտեղ տեղ գտած հակահայ ձևակերպումները չեզոքացնել։
Առջևում Սահմանադրական հանրաքվեն է: Առաջ՝ դեպի ընտրատեղամասեր: Կամ՝ հետ՝ դեպի փողոցներ: Եթե ազնիվ չենք, ընթացքի ուղղությունը կարևոր չէ, քանի որ անազնիվ ճանապարհը տանում է դեպի փակուղի:
Բժշկակական գիտություններ թեկնածու Էլիզ Պողոսյանը հայ գաղթականի թոռնուհի է, իր պապերի և տատերի պատմությունները նրան մղել են ձեռք բերել օգտակար մասնագիտություն, որը նա ի սպաս է դնում Սիրիայի և Իրաքի քաղաքացիական պատերազմի վիրավորներին օգնելու համար:
Եթե ցանկանում եք տնտեսական հաջողության հասնել «պահպանողական» ճանապարհով, կամ, եթե ցանկանում եք հաղթել ընտրություններում սովորական մեթոդներով, ապա երկու դեպքում էլ ի սկզբանե խաղը տանուլ է տրված: Դա նշանակում է, որ պետք է փնտրել ոչ ստանդարտ, «միաբջիջությունից դուրս» եղանակներ:
«Ղարաբաղ-Ֆրանսիա» բարեկամության շրջանակի նախաձեռնությամբ այսօր Ստեփանակերտի Ֆրանսիայի պուրակում տեղի է ունեցել Փարիզի ահաբեկչությունների զոհերի հիշատակին նվիրված մոմավառություն:
ՏԱՍՍ գործակալությունը հայտնում է, որ ուժգին պայթյուն է որոտացել Բրյուսելի Մոլենբեկ էմիգրանտական թաղամասում, որտեղ ոստիկանությունը գործողություններ էր իրականացնում` Փարիզի ահաբեկչության հնարավոր մասնակիցներից մեկին հայտնաբերելու ուղղությամբ:
Փարիզում տեղի ունեցած Anonymous հաքերային խմբի ներկայացուցիչները տեսաուղերձ են տարածել՝ խոստանալով ուժեղացնել պայքարը «Իսլամական պետության» դեմ:
«Դա ոչ միայն ժամանակավրեպ է, այլև անիմաստ: Մենք չենք կարող համաձայնել այն ձևակերպումների հետ, որոնք այսօր տեղ են գտնում այս Սահմանադրության մեջ, երբ պետությունն իր վրայից գցում է պատասխանատվությունը, պետությունը ձեռքերը լվանում է, ասում է՝ ինչպես կարող եք, վարվեք: Շատ դժվար է պատկերացնել, որ մարդիկ կարող են վստահել այս իշխանության կազմակերպած հանրաքվեին»,- նշեց Ա. Գ. Սարգսյանը:
RTL հեռուստաալիքը հայտնում է Մոլենբեկում՝ Բրյուսելի էմիգրանտական թաղամասում, հնարավոր հատուկ գործողության մեկնարկի մասին։
«Ասա՝ Այո» ասողներին խնդրում եմ ասել Սահմանադրության նախագծի այն կետերը, որոնց շնորհիվ կրճատվելու է 35 տոկոս աղքատությունը, կրճատվելու է կոռուպցիան…
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանի և ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանի ուղեկցությամբ այցելել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանություն:
«Ռիա Նովոստին» հաղորդում է, որ պայթուցիկ սարքի տեղադրման մասին անանուն զանգի պատճառով Մոսկվայի Յարոսլավսկի կայարանում տարհանումներ են եղել:
«Տնտեսական համագործակցության հայ-ամերիկյան միջկառավարական աշխատանքային խումբը ձևավորվել է 1999թ.: Այս ձևաչափում տարեկան կտրվածքով անցկացվում են հանդիպումներ ԱՄՆ և ՀՀ կառավարությունների բարձր մակարդակի պատվիրակությունների միջև, ինչը հնարավորություն է տալիս քննության առնել մեր տնտեսական կապերի խորացման, Հայաստանում շուկայական բարեփոխումները առաջ տանելու ուղիները և այն, թե ինչպես մենք՝ որպես ԱՄՆ կառավարություն կարող ենք լավագույնս օգտագործել ԱՄՆ աջակցությունը Հայաստանի հեռանկարային տնտեսական աճին, աշխատատեղերի ստեղծմանը և մեր երկու երկրների միջև առևտրի խթանմանը նպաստելու համար»,- ասաց ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը
Իսլամական պետության գրոհայինները նոր տեսանյութ են հրապարակել, որում սպառնում են ահաբեկչական գործողություննեեր իրականացնել այն երկրներում, որոնց զինված ուժերը մասնակցում են Սիրիայում ահաբեկիչների դեմ ընթացող պայքարին։
Ադրբեջանի հարյուրավոր քաղաքացիներ ակտիվորեն ներգրավված են Սիրիայում և Իրաքում ահաբեկչական գործողություններ իրականացնող խմբավորումներում, այդ թվում՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական ցանցում, որն իր վրա է վերցրել Փարիզում իրականացված զարհուրելի ահաբեկչությունների պատասխանատվությունը։
Նրան ձերբակալելիս ոստիկանները գազ են կիրառել:
«Բակոն նման հայտարարություն չի արել, այլ ընդամենը խոսել է՝ կապված Ղարաբաղի խդիրների հետ: Իսկ ինչ վերաբերվում է ահաբեկչությանը, ահաբեկչության հիմնական թիրախը հենց Ղարաբաղն է: Չխոսե՞ր Ղարաբաղի մասին»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը`մեկնաբանելով ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հայտարարությունը ահաբեկիչների դեմ պայքարի նպատակով Ստեփանակերտի օդանավակայանը ռուսական կողմին տրամադրելու վերաբերյալ:
Հարցազրույցի ընթացքում նախագահ Քոչարյանն իր տեսակետներն է ներկայացրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման, հայ-թուրքական հարաբերությունների արդի փուլի, սահմանադրական փոփոխությունների և այլ արդիական թեմաների վերաբերյալ:
Թուրքիայի ցամաքային զորքերի հրամանատար Սալիհ Զեքի Չոլաքը նոյեմբերի 17-ին եռօրյա այցով կժամանի Բաքու:
Հ. Մարտիրոսյանն ասաց, որ անգամ Հայաստանում ականատես է լինում արձագանքների, որտեղ ծայրահեղականության և իսլամի հանցավոր տեսակի դեմ կոչերը համարում են ռասիզմ. «Ուր մնաց Եվրոպայում: Խոսքի ազատությունը բավական եզակի երևույթ է դարձել Արևմուտքում, կան կլիշեներ, որոնցից եթե դուրս ես գալիս, պիտակավորվում ես ամենասարսափելի պիտակներով և անմիջապես որակազրկվում»:
«Մենք ապրում ենք 21-րդ դարում, ինտերնետիզացված հասարակություն է, այն մտքերը, որ ինձ վերագրում են, տեսանյութ կա, կարելի է դիտել ու տեսնել, որ ես նման բան չեմ ասում: Լրատվամիջոցներից մեկը որոշել է այդ տեսանյութի վերևում դնել մի վերնագիր, որն իմ բառերի հետ բացարձակապես կապ չունի, և դրանից ինչ-որ բան սարքեցինք: Դա այն աստիճանի դատարկ թեմա է, որ նույնիսկ ծիծաղելի է»:
Աբանիայի ՆԳ նախարար Սամի Թահիրին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից սպառնալից նամակ է ստացել:
Անդրադառնալով այն կարծիքներին, թե ինչո՞ւ այսպես ցավագին ընդունվեց Փարիզի ահաբեկչությունը, եթե այլ տեղերում էլ էին նման բաներն եղել, Ստյոպա Սաֆարյանն ասաց, որ սա միայն ու միայն Ֆրանսիային նետված ձեռնոց չէ. «ԻՊ ահաբեկիչների սիմվոլիկ թիրախն էր քրիստոնեական աշխարհի այն հատվածը, որը պատերազմ է հայտարարել ԻՊ-ին, և, հետևաբար, անմասն մնալ այս ամենից, անտեսել դրա կարևորությունը և ասել, թե սա համարժեք էր մնացած այլ ողբերգություններին կամ ահաբեկչական ակտերին, սխալ է»:
Գ. Սահակյանի կարծիքով՝ նման խնդիրները ԱԺ պատվիրակությունը միայնակ չէր կարող լուծել և այդ մասին դեռ մեկ տարի առաջ գիտեին, ԵԽԽՎ նախագահի ՀՀ այցի ժամանակ էլ իրենց խոսակցության թեման դա է եղել, որ այդ աբսուրդին պետք է վերջ տալ:
«Այսօր մեր հանրությունը քննարկում է սահմանադրական բարեփոխումների գործընթացը. իմիտացիոն կանվանեք կամ չգիտեմ՝ ինչ, բայց այսօր օբյեկտիվորեն մենք խոսում ենք սահմանադրական բարեփոխումների մասին»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանը:
«Ադրբեջանի հետ մերձեցման ֆոնի վրա Ռուսաստանը Ստեփանակերտի օդանավակայանը չի օգտագործի»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց քաղաքական վերլուծաբան Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով Ստեփանակերտի օդանավակայանը սիրիական գործողություններում օգտագործելու շուրջ խոսակցություններին: