Օրերս ՀՀԿ-ում քննարկել են հարցը, թե ինչպես պետք է հանրությանը ներկայացնեն սահմանադրական փոփոխությունների նախագիծը, այլ կերպ ասած՝ որոնք են այդ փաստաթղթի առավելությունները, որ պետք է իրենք քարոզեն:
Ահաբեկչական ԴԱԻՇ խմբավորումը տեսաուղերձ է հրապարակել, որը սպառնալիք է պարունակվում Ռուսաստանի հասցեին:
Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի հարավային շրջաններից մեկում երկու պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով սպանվել է նվազագույնը 37 մարդ, վիրավորվել ավելի քան 100-ը, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը՝ հղում կատարելով լիբանանյան ոստիկանությանը:
ԱՄՆ Յուտա նահանգում անչափահասների հարցերով դատարանը վճռել է լեսբիական զույգի մոտից հետ վերցնել նրանց որդեգրած երեխային ու վերջինիս հանձնել հետերոսեքսուալ ընտանիքի, հայտնում է BBC-ն:
«Մեզ բախում պե՞տք է, մեզ պե՞տք է, որ իրար ատենք, ճամբարների բաժանվենք: Ի՞նչ կապ ունի` ես Հանրապետական եմ, մյուսը` «Բարգավաճ», թե՞ ՀԱԿ: Բոլորս մի ազգի ծնունդ ենք, ի վերջո, պետք է հրաժարվենք այդ վայրի, կիսաֆեոդալական կարգից»,- ասում է Էդուարդ Շարմազանովը:
«Այո, մեր ռազմական դաշնակիցն է, ռազմական, բայց միակողմանի: Դա բազմակողմանի չէ, որ դու ասես՝ մենք այլընտրանք ունենք, վաղը եթե իրենք չկատարեն իրենց առջև դրված պարտավորությունները, մենք կգնանք այլ տեղ: Այստեղ ես Ռուսաստանին քննադատելու բան չունեմ: Հայաստանը պետք է շարժվի՝ իր շահերից ելնելով: Իսկ շահը հուշում է, որ պետք է բոլոր ոլորտներում ունենանք այլընտրանք՝ սկսած հումանիտար հարցերից՝ մինչև ռազմական անվտանգություն»:
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, պատասխանելով հայկական ԶԼՄ-ներում ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի այցից հետո շրջանառվող լուրերին այն մասին, թե հնարավոր է՝ հայկական կողմը Ադրբեջանին վերադարձնի Լեռնային Ղարաբաղի շուրջ գտնվող շրջանները, խորհուրդ է տվել իրավիճակը չբարդացնել ու դիմել սկզբնաղբյուրներին:
Ռուսաստանը պատրաստ է Իրանին հատկացնել 7 մլրդ դոլար՝ համատեղ նախագծերի իրականացման համար:
«Եթե որևէ մեկն ուզում է ճշտել՝ դիմացինը ՊԱԿ-ի շնի՞կ է, թե՞ այդ շնիկների հաչոցները երգ համարող մոլորյալ, պարզում է Եվրոպական դրոշները, եթե հաչեց, ուրեմն` կամ ՊԱԿ-ի գործակալ է, կամ էլ այդ շնիկների ազդեցության տակ ընկած»,- պարզաբանելով, թե ինչո՞ւ է Կենտրոնական ընտրական հանձնաժողովին նամակ հանձնելու եկել եվրոպական և հայկական դրոշներով՝ ասաց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը:
Սիրիական բանակը մուտք է գործել Էլ-Խադեր քաղաք, որը գտնվում է Հալեպից հարավ՝ այնտեղից դուրս մղելով իսլամիստ զինյալներին, հայտնել է Լիբանանի Al-Manar հեռուստաալիքը:
Վրաստանի արդարադատության նախարարությունը մտադիր է դեկտեմբերին Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի հաստատմանը հանձնել Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլիին Վրաստանի քաղաքացիությունից զրկելու մասին եզրակացությունը, հայտարարել է Վրաստանի արդարադատության նախարար Թեա Ցուլուկիանին:
Այսօր ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը հայտարարեց, որ ԱԻՄ-ը սահմանադրական բարեփոխումների դեմ պայքարող «ոչ»-ի երկու ճակատներին էլ միացել է՝ օգնության կարգավիճակով: Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ԱԻՄ առաջնորդն այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողովին նամակ հանձնեց, որում ասվում է, որ սահմանադրական բարեփոխումների գործընթացը հակասահմանադրական է, ու ինքը կոչ է անում լուծարել հանձնաժողովը:
Այսօր ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովին նամակ հանձնեց, որում ասվում է, որ «սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն հակասահմանադրական գործընթաց է, հետևաբար՝ նրանում որևէ դերակատարություն ստանձնած անձինք մասնակից են հակասահմանադրական, հակապետական գործընթացի»:
Հունաստանում այսօր անցկացվում են բողոքի ցույցեր ու գործադուլներ՝ կապված տնտեսության խիստ միջոցառումների հետ, որը երկրի խորհրդարանը հավանության էր արժանացրել հոկտեմբերին:
ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ ահաբեկչական ԴԱԻՇ կազմակերպությունն ու Մերձավոր արևելքի մի շարք խմբավորումներ մատչում ունեն մի շարք թունավոր նյութերի, այդ թվում՝ իպրիտի:
Պենտագոնի ներկայացուցիչները ԱՄՆ Կոնգրեսին հայտնել են, որ նախատեսում են 880 մլն դոլարի հասույթ ստանալ Եվրոպայում կնքված հաջող գործարքների դեպքում, հայտնում է Defense News-ը:
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հերթական գրառումն է կատարել Twitter-ի իր միկրոբլոգում, որից տեղեկանում ենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդես են եկել ԵԱՀԿ մշտական խորհրդի նիստում:
Ստեփանակերտի օդանավակայանը կարող է օգտագործվել Սիրիայում ՌԴ-ի ռազմատիեզերական ուժերի կողմից իրականացվող հակաահաբեկչական գործողությունների համար։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրաման է ստորագրել կապի ու բարձր տեխնոլոգիաների նախարար Ալի Աբասովին աշխատանքից ազատելու մասին:
Սոչիում հայտարարվել է փոթորկի նախազգուշացում անձրևների, փոթորկի ու ձնախառն անձրևի պատճառով, ասվում է Սոչիի ադմինիստրացիայի կայքում:
Փորձագետներն անհանգստացած են ռուսական А321 ինքնաթիռի կործանման իրեղեն ապացույցների պահպանությամբ, քանի որ եգիպտական իշխանությունները թաքցնում են ինքնաթիռի կործանման պատճառների մասին տեղեկությունը, գրում է The Wall Street Journal-ը:
Նոյեմբերի 13-ից Ուկրաինան կդադարեցնի Ռուսաստանից էլեկտրաէներգիայի ներկրումը, հայտնում է TASS-ը:
«Ոչինչ չի փոխվել այս առումով, իսկ Հայաստանն իր «դեմ» կարծիքն այս մասին արտահայտել է բավականին վաղուց։ Լծակների մասին պետք չէ խոսել, որովհետև լրջորեն նման առաջարկ ոչ մեկը չի անի առաջիկայում կրկին»,- ասում է Վադիմ Դուբնովը:
2015 թվականի նոյեմբերի 10-ին գումարված ՀՀ ԱԺ արտահերթ նիստի ավարտից հետո կգումարվի ՀՀ ԱԺ արտահերթ նիստ ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի որոշմամբ, ՀՀ Սահմանադրության 70-րդ հոդվածի համաձայն՝ ՀՀ կառավարության նախաձեռնությամբ 2015 թվականի նոյեմբերի 10-ին գումարված ՀՀ ԱԺ արտահերթ նիստի ավարտից անմիջապես հետ կգումարվի ՀՀ ԱԺ արտահերթ նիստ՝ նախաձեռնողի սահմանած օրակարգով:
Համաձայն Վրաստանի տարածքային զարգացման ու ենթակառուցվածքների նախարարության ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտի հաղորդագրության՝ Վրաստանի որոշ ավտոճանապարհներին, եղանակային պայմանների վատթարա
Նվազագույնը 7 մարդ է սպանվել Թուրքիայի հարավարևելյան Սիլվան քաղաքի մերձակայքում մարտերի ժամանակ, հայտնում է Interfax-ը՝ հղում կատարելով թուրքական ԶԼՄ-ներին:
Մեր ճշտող հարցին, թե Ռուսաստանի ցանկության դեպքում հայաստանյան ռեսուրսը կօգտագործվի՞ Թուրքիայի կամ Վրաստանի դեմ, ռուս ռազմական փորձագետը պատասխանեց, որ չի կարծում, թե հայկական ուղղաթիռներն օգտագործվեն Թուրքիայի կամ Վրաստանի դեմ, քանի որ, բացի միասնական գործողություններից, չի բացառվում, որ հայկական ինքնաթիռներն առաջնորդվեն իրենց սեփական ծրագրով՝ անկախ ՀՕՊ-ից:
Այսօր Ադրբեջանում դատարանը վճռել է ազատ արձակել Ադրբեջանի ամենահայտնի քաղբանտարկյալ Արիֆ Յունուսին, հայտնում է contact.az-ը:
Ճշտող հարցին՝ արդյոք տարածքների հանձնման հարց քննարկվե՞լ է, փոխնախարարը պատասխանեց, որ հանդիպմանը չի մասնակցել, այս պահին տեղեկություն չունի: Հարցին՝ արդյոք քննարկվում է նման տարբերակ, նա պատասխանեց. «Բազմիցս անդրադարձ եղել է այդ հարցերին, ամենատարբեր առիթներով խոսվել է, որ առհասարակ գոյություն ունեն Մինսկի խմբի համանախագահների կողմից արված առաջարկներ: Խոսքը վերաբերում է համապարփակ կարգավորմանը և այստեղ առանձնացնել, ինչ-որ էլեմենտների մասին առանձին խոսել, քննարկել անընդունել է ոչ միայն մեզ համար, նաև համանախագահների»:
Նոյեմբերի 12-ին Մոսկվա քաղաքում, «Ռեգնում» լրատվական գործակալության կենտրոնական գրասենյակում տեղի է ունեցել Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի մամլո ասուլիսը, որին ներկա էին ռուսաստանյան առաջատար լրատվամիջոցների ներկայացուցիչներ: