
Հռոմի պապը հեռագիր է ուղարկել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հեռագիր է ուղարկել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին դեպի Հայաստան իր թռիչքի ընթացքում, հաղորդում է Վատիկանի ռադիոն:
«Դեպի Հայաստան իմ Առաքելական ուղեւորության ժամանակ օդանավով անցնելով Թուրքիայի վրայով, ես իմ լավագույն մաղթանքներն եմ հաղորդում Ձերդ Գերազանցությանը ու Թուրքիայի քաղաքացիներին՝ աղոթելով, որ Բարձրագույնի օրհնությունն իջնի Թուրքիայի ամբողջ ժողովրդի վրա», – գրված է հեռագրում:
Հունիսի 24-ին Հռոմի պապ Ֆրանցիսկոսը եռօրյա այցով Հայաստան է ժամանել: