Բաժիններ՝

«Թուրքիան այլևս անկանոն միգրացիայի տարանցիկ ուղի չէ». թուրք նախարար

Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Յերլիքայան հայտնել է, որ երկրի 81 նահանգում ստուգումներ են իրականացվել անօրինական միգրացիայի կանխարգելման համար։ Հունվարի 21-ի դրությամբ ինքնության ստուգման է ենթարկվել 372.409 անձ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Ընդհանուր առմամբ 14.261 բնակավայրերում անցկացված ստուգումների հետևանքով ձերբակալվել է 478 ապօրինի ներգաղթյալ։ Յերլիքայան նշել է, որ անօրինական միգրանտներին իրենց երկրներ վերադարձնելու գործընթացն արդեն սկսվել է։

Նախարարը շեշտել է, որ Թուրքիան արդեն դադարել է լինել անկանոն միգրացիայի թիրախ և անկանոն միգրացիայի տարանցիկ ուղի։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս