Հռոմի Ֆրանցիսկոս պապը ժամանել է Հայաստանի նախագահի նստավայր. ՈՒՂԻՂ
Հռոմի Ֆրանցիսկոս պապը ժամանել է ՀՀ Նախագահի նստավայր, որտեղ տեղի կունենա ողջույնի արարողություն: Նախատեսված է առանձնազրույց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հետ, որից հետո Հայաստանի ղեկավարը և Սրբազան քահանայապետը հանդես կգան հայտարարություններով՝ դիմելով ՀՀ պետական պաշտոնյաներին, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի, հանրության ներկայացուցիչներին:
Սրբազան քահանայապետը կվերադառնա Մայր Աթոռի Վեհարան, որտեղ նրա պաշտոնական կեցավայրն է այցի ընթացքում: