
Հնդկաստանն ու Պակիստանը միանում են ՇՀԿ-ին

Հնդկաստանն ու Պակիստանը միանում են Շանհայի համագործակցության կազմակերպությանը (ՇՀԿ): Երկրների ղեկավարները դրանց մասնակիցների հետ ստորագրել են համապատասխան հուշագիր, գրում է RIA Novosti-ն:
Արարողությունը տեղի է ունեցել այսօր Ուզբեկստանում անցկացվող գագաթաժողովում:
Կազմակերպությունը հաշվարկում է, որ նոր անդամներն առավելագույնս արագ կիրականացնեն իրենց պարտավորությունները մինչ հաջորդ հանդիպումը:
Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
Նրա խոսքով՝ արդեն հիմա կարելի է սկսել Հնդկաստանի և Պակիստանի հետ աշխատանքային համագործակցությունը ՇՀԿ-ի շրջանակում:
Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի խոսքով՝ վերոնշյալ երկրները կբարելավեն կազմակերպության զարգացումը: Գործընթացի ավարտից հետո Եվրասիայի ավելի քան 60 տոկոսը կմիավորվի ՇՀԿ-ում:
Ներկայում ՇՀԿ-ի անդամներ են Ռուսաստանը, Չինաստանը, Ղազախստանը, Ղրղըզստանը, Տաջիկստանը և Ուզբեկստանը:
Դիտորդների կարգավիճակներ ունեն Բելառուսը, Մոնղոլիան, Հնդկաստանը, Իրանը, Պակիստանն ու Աֆղանստանը:
ՇՀԿ-ի հաջորդ գագաթաժողովը կանցկացվի 2017թ. հուլիսի 7-8-ը Աստնայում: