Իրանի ԱԳ նախարարն ու ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը հաղորդագրություններ են փոխանակում

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի և ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի միջև տեղի է ունենում հաղորդագրությունների փոխանակում։ Հաղորդագրությունները վերաբերում են տարբեր հարցերի.  ըստ «ՌԻԱ Նովոստի»-ի՝ այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում Իրանի դեսպան և մշտական ​​ներկայացուցիչ Ալի Բահրեյնին։

«Մեր արտաքին գործերի նախարարի և Ուիթքոֆի միջև տարբեր հարցերի շուրջ ոչ պաշտոնական հաղորդագրություններ են փոխանակվում, սակայն դժվար թե կարելի է այդ ամենը բանակցություն անվանել», – ասել է Բահրեյնին։

Տեսանյութեր

Լրահոս