Արաբական Միացյալ Էմիրությունները թույլ չի տա օգտագործել իր տարածքը Իրանի դեմ որևէ ռազմական գործողության համար․ ԱՄԷ ԱԳՆ
Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) արտաքին գործերի նախարարությունն այսօր՝ 2026 թվականի հունվարի 26-ին, պաշտոնական հայտարարությամբ վերահաստատել է իր դիրքորոշումը՝ թույլ չտալ օգտագործել իր օդային տարածքը, տարածքը կամ ջրերը Իրանի դեմ որևէ թշնամական ռազմական գործողություններում և այս առումով որևէ լոգիստիկ աջակցություն չտրամադրել։

«Նախարարությունը վերահաստատել է ԱՄԷ-ի համոզմունքը, որ երկխոսությունը, լարվածության թուլացումը, միջազգային իրավունքի պահպանումը և պետական ինքնիշխանության հարգանքը ներկայիս ճգնաժամերը լուծելու ամենաարդյունավետ հիմքերն են՝ ընդգծելով ԱՄԷ-ի մոտեցումը՝ վեճերը լուծել դիվանագիտական միջոցներով»,- ասվում է ԱՄԷ ԱԳՆ տարածած հայտարարության մեջ:



