Լաթաքիայում կործանված ռուսական «Սու-24» ինքնաթիռի անձնակազմի երկու անդամներին որոնելու նպատակով դեպքի վայր են ուղարկվել ուղղաթիռներ:
Մեկնարկել է Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավը: Իշխանությունն արդեն ձևավորել է այսպես կոչված «Այո»-ի շտաբը, ընդդիմության այն հատվածը, որը դեմ է սահմանադրական փոփոխություններին, պատրաստվում է պայքարել առնվազն երկու միավորումներով՝ «ՈՉ»-ի ճակատով, և «Նոր Հայաստան» նախաձեռնությամբ: Ցանկացած ընտրությունից առաջ հանրային կյանքում հնչող հիմնական հարցն այն է, թե ով կհաղթի:
Կրեմլին «հաստատ հայտնի է», որ այսօր թուրք-սիրիական սահմանի մոտ խոցված ռուսական ինքնաթիռը խոցվել է Սիրիայի օդային տարածքում: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «Սու-24»-ի հետ կատարվածին, հնարավոր է, այսօր գնահատական կտա, հայտնում է TASS-ը:
Թուրքական ավիացիան իրականացրել է «Քրդական աշխատավորական» կուսակցության (PKK) դեմ հերթական ռմբակոծումը, հայտնում է Reuters-ը:
Թուրքական CNN Türk հեռուստաալիքը հայտնում է, որ այսօր Սիրիայում խոցված ռուսական «Սու-24» ինքնաթիռի օդաչուներից մեկը զոհվել է:
«Սիրիայում Ռուսաստանի և Թուրքիայի, ԱՄՆ-ի և գործընկերների միջև ռազմական լարվածության բռնկման վտանգը միշտ առկա է»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար, վերլուծաբան Ռիչարդ Կիրակոսյանը:
Կրեմլում աղբյուրը հայտնել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարություն է պատրաստում՝ կապված Սիրիայում ռուսական «Սու-24» ինքնաթիռի կործանման առնչությամբ, հայտնում է «Говорит Москва»-ն:
Այսօր՝ նոյեմբերի 24-ին, երկօրյա պաշտոնական այցով Հայաստան կժամանի Սերբիայի Հանրապետության պաշտպանության նախարար Բրատիսլավ Գաշիչի գլխավորած պատվիրակությունը:
Համացանցում շարունակում են հայտնվել տեսանյութեր, որոնցում երևում են սիրիա-թուրքական սահմանին ռուսական «Սու-24» ինքնաթիռի կործանման կադրերը:
ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը Վեհաժողովի թե՛ քաղաքական, թե՛ սոցիալական հարցերի հանձնաժողովներում հակահայկական բանաձևերի ընդունումը համարում է ԵԽԽվ-ում Ադրբեջանի նախաձեռնած արշավի արդյունք
Պատգամավորներն ընդունեցին երեկ և այսօր քննարկված գրեթե բոլոր նախագծերը
Ռուս լրագրողների խումբը Սիրիայի Սալմա քաղաքից ոչ հեռու հարձակման է ենթարկվել: Տվյալների համաձայն՝ լրագրողները 3 ավտոմեքենայով ուղևորվել են Սալմայի մոտակայքում գտնվող Ալ Զուաեկ բարձունք, որը մի քանի օր առաջ սիրիացի զինվորականները թեժ մարտերից հետո զբաղեցրել էին, հայտնում է LifeNews-ը:
Հասարակական հետազոտություններով զբաղվող «APR Group» հ/կ-ի փորձագետներն այսօրվա ասուլիսին ներկայացրին սահմանադրական բարեփոխումների մասին կատարված վերջին հարցումները
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հաստատել է, որ թուրք զինվորականներն են խոցել ռուսական «Սու-24» ինքնաթիռը:
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է Սիրիայում ռուսական ինքնաթիռի կործանման մասին:
Հասարակական ընդհանուր անտարբերություն ֆոնի վրա մի քանի տասնյակ մարդու թվում է, որ «այո»-ն կամ «ոչ»-ը իրենց աթոռի հարցն են լուծում, եւ քարոզում են այնպես, կարծես դեկտեմբերի 6-ին նախագահական ընտրություններ են լինելու: Մնացածներին, որոնք համացանցում լուտանքներ են գրում, խարազանում են երեւացող եւ աներեւույթ թշնամիներին, նրանց պարզապես այդ թեման «տարել է»՝ նրանք հավատացել են այդ մի քանի տասնյակ մարդու պնդումներին, որ Սահմանադրության հանրաքվեով որոշվելու է իշխանության հարցը:
Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների միջխորհրդարանական վեհաժողովի (ԱՊՀ ՄԽՎ) խորհրդի եւ 43-րդ լիագումար նիստերի, ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի, 8-րդ լիագումար նիստերի, ինչպես նաեւ ՀԱՊԿ ԽՎ-ին առընթեր փորձագիտախորհրդատվական եւ տեղեկատվական-վերլուծական, իրավական կենտրոնների նիստերի աշխատանքներին մասնակցելու նպատակով նոյեմբերի 25-27-ը աշխատանքային այցով Սանկտ Պետերբուրգ կմեկնի ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորած պատվիրակությունը:
Սիրիայում կործանված ռազմական ինքնաթիռը եղել է ռուսական, հայտնում է Haberturk-ը: Նշվում է, որ օդաչուն կատապուլտի է դիմել ինքնաթիռից:
Սիրիայի տարածքում կործանված ռազմական ինքնաթիռի կործանման ճշգրիտ տեղի մասին, որը, նախնական տեղեկություններով, պատկանել է Սիրիայի ռազմաօդային ուժերին, հակասական տեղեկություններ են շրջանառվում:
Վաղինակ Շուշանյանն ի պատասխան ասաց՝ որ օրը կրակում են, իրենք մոռանում են, որ նախագահի հետ խնդիր ունեն, որովհետ «մեր զինվրի համար սաղս էլ սուս ենք մնում»: Այս խոսակցությունը սկսած տղամարդն ասում է. «Բա իմ ասածն ի՞նչ է, թող ընդեղ էլ տենան, որ ստեղ ամեն ինչ տոչնի ա»: Վ. Շուշանյանը չի համաձայնում. «Բայց որ տոչնի չի, ուզում ենք տոչնիացնենք, վա՞տ ա»: Տղամարդը անմիջապես հակառակվում է. «Էդ ո՞ր երկրում ա տոչնի»: «Ոչ մի տեղ, բայց բոլ ի մենի ապրում են,- ասում է Վ. Շուշանյանը՝ շարունակելով,- Ախպեր, դե եկեք ես չեթայի հոսանքի գնի դեմ պայքարեի, նորմա՞լ էր»:
Անհայտ ռազմական ինքնաթիռ է կործանվել Սիրիայի տարածքում՝ Թուրքիայի հետ սահմանից ոչ հեռու, հայտնում է Reuters-ը՝ հղում կատարելով թուրքական Haberturk TV-ին:
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ահաբեկչություն է տեղի ունեցել Եգիպտոսի Սինայի թերակղզու Էլ-Արիշ քաղաքի Swiss Inn հյուրանոցի մոտ: Ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը հասել է 4-ի՝ սպանվել է 3 ոստիկան ու մահապարտ-ահաբեկիչը: Տուժել է ևս 12 մարդ, այդ թվում՝ 10 ոստիկան ու 2 անցորդ:
Վրաստանի Ազգային անվտանգության ծառայությունը խոստացել է պարզել, թե ովքեր են օգնում ԴԱԻՇ ահաբեկչական կազմակերպությանը վախեցնել վրացիներին:
ԵՀՄՖ նախագահ դոկ. Աշոտ Գրիգորյանի հրավերը կուղարկվի պարոն Փերիչեքին շատ կարճ ժամանակահատվածում` օգտագործելով դիվանագիտական բոլոր ուղիները:
«Առկա տեղեկությունը վկայում է այն մասին, որ ԴԱԻՇ, «Ալ- Քաիդա», «Բոկո Հարամ» ու այլ խմբավորումները նախկինի պես պլանավորում են ահաբեկչական հարձակումներ նախապատրաստել տարբեր տարածաշրջաններում»:
Ամերիկյան American Airlines ավիաընկերության ինքնաթիռը, որում գտնվել է 174 ուղևոր, վթարային վայրէջք է կատարել Դոմինիկանայի «Սանտո-Դոմինգո» օդանավակայանում: Այս մասին հայտնում է Prensa Latina-ն:
«Չէ, Քոչարյանը շատ լավ հասկանում է, երևի շատերից ավելի լավ, պարզապես մի բանն է ինձ զարմացնում, որ շարունակաբար պարոն Քոչարյանը պնդում է, որ խոսքը գնում է միակուսակցական համակարգ ձևավորելու մասին»,- ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին հակադարձում է Արմեն Ռուստամյանը:
3 մարդ է սպանվել ԱՄՆ Օհայո նահանգում՝ Կոլամբուսում, տեղի ունեցած հրաձգության հետևանքով: Եվս 1 մարդ վիրավորվել է: Այս մասին հայտնում է LifeNews-ը՝ հղում կատարելով տեղի ԶԼՄ-ներին:
Այսօր պայթյուն է տեղի ուենցել Աթենքի կենտրոնում՝ գրասենյակային շենքի հարևանությամբ: