Բաժիններ՝

Շոտլանդիայի իշխանությունները նախապատրաստվում են անկախության հանրաքվեի անցկացմանը

Շոտլանդիայի կառավարությունը կսկսի օրենսդրական բազայի շուրջ նախապատրաստական աշխատանքները, որը թույլ կտա անցկացնել շրջանի անկախության մասին հանրաքվե, հայտնում է RIA Novosti-ն:

Շոտլանդիայի անկախության հարցի վերաբերյալ ևս մեկ հանրաքվեի անցկացումը «միանգամայն հնարավոր է», հայտարարել է Շոտլանդիայի առաջին նախարար Նիկոլա Սթարջոնը:

«Երկրորդ հանրաքվեի անցկացման հնարավորությունը «պետք է լինի օրակարգում և այն օրակարգում է»,- ասել է նա այն բանից հետո, երբ բրիտանացիները քվեարկեցին ԵՄ-ից դուրս գալու օգտին:

Նա ընդգծել է, որ «ժողովրդավարական առումով անընդունելի է», որպեսզի Շոտլանդիան դուրս գա ԵՄ-ից «իր կամքին հակառակ» և հիշեցրել է, որ շրջանը երեկ կայացած հանրաքվեի ժամանակ քվեարկել է ԵՄ-ի անդամակցության օգտին:

Սթարջոնը «անիմաստ» է որակել այն, որ Բրիտանիայի կառավարությունը կարող է կասեցնել Շոտլանդիայի անկախության երկրորդ հանրաքվեի անցկացումը:
Նրա խոսքով՝ 2014թ. Շոտլանդիայի անկախության հանրաքվեի ժամանակ դեմ քվեարկածները հիմա կարող են փոխել իրենց որոշումը:

Շոտլանդիայի ղեկավարի հայտարարությունն անակնկալ չէր, քանի որ Սթարջոնը Brexit-ի դեպքում նման հավանականության մասին հայտնել էր բազմիցս:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս