Բաժիններ՝

50-ամյա տղամարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր

Համայնքային ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, հունվարի 16-ին Օհանավան գյուղում հայտնաբերել, թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալել և բաժին են տեղափոխել նույն գյուղի 50-ամյա մի բնակչի:

Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են 3 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոց և մոխրացած հետքերով կաթուցիչ։

Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ 50-ամյա տղամարդու տան հետնամասի պատի մեջ հայտնաբերվել է 18,4 գրամ թմրամիջոց: Օհանավանի 50-ամյա բնակիչը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր: Նախաքննությունը շարունակվում է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031