Թուրք հավատարմատարը կանչվել է Գերմանիայի ԱԳՆ՝ կապված թուրքական «Ինջիրլիք» ռազմաբազա գերմանական պատվիրակության այցը չեղյալ հայտարարելու հետ: Այս մասին այսօր կայացած ճեպազրույցում հայտարարել է Գերմանիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սավսան Չեբլին:
Հռոմի Ֆրանցիսկոս պապը ժամանել է ՀՀ Նախագահի նստավայր, որտեղ տեղի կունենա ողջույնի արարողություն: Նախատեսված է առանձնազրույց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հետ, որից հետո Հայաստանի ղեկավարը և Սրբազան քահանայապետը հանդես կգան հայտարարություններով՝ դիմելով ՀՀ պետական պաշտոնյաներին, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի, հանրության ներկայացուցիչներին:
Անգլերենը կմնա ԵՄ պաշտոնական լեզուն՝ չնայած միությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալուն, լրագրողներին հայտնել է ԵՄ-ում աղբյուրը:
«Դեպի Հայաստան իմ Առաքելական ուղեւորության ժամանակ օդանավով անցնելով Թուրքիայի վրայով, ես իմ լավագույն մաղթանքներն եմ հաղորդում Ձերդ Գերազանցությանը ու Թուրքիայի քաղաքացիներին՝ աղոթելով, որ Բարձրագույնի օրհնությունն իջնի Թուրքիայի ամբողջ ժողովրդի վրա», – գրված է հեռագրում:
Հնդկաստանն ու Պակիստանը միանում են Շանհայի համագործակցության կազմակերպությանը (ՇՀԿ): Երկրների ղեկավարները դրանց մասնակիցների հետ ստորագրել են համապատասխան հուշագիր, գրում է RIA Novosti-ն:
ԱՄՆ իշխանությունները կնախընտրեին, որ Եվրամիությանը Բրիտանիայի անդամակցության հանրաքվեի այլ արդյունքներ լինեին, հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը:
Ռուսաստանի ղեկավարն այն կարծիքին է, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնի այն խոսքերը, թե ԵՄ-ից երկրի դուրս գալուց «Պուտինը երջանիկ կլինի», Մեծ Բրիտանիայի հանրային կարծիքի վրա ազդելու ոչ կոռեկտ փորձ է:
«Հիշատակել, որ Հայաստանը առաջին քրիստոնյա պետությունն է, հիշատակել որ հավատքի համար այս ազգը մեծագույն զրկանքներ է կրել, բայց հավատը պահել է, այն էլ այսպիսի բարդ տարածաշրջանում՝ սա վերին աստիճանի կարևոր է այսպիսի քաղաքական իրավիճակում հայտնված Հայաստանի համար: Ես վստահ եմ, որ եթե չլիներ Հռոմի Պապի ելույթը և ցեղասպանության դատապարտումը նրա կողմից, թերևս Գերմանիայում կամ որևէ այլ երկրում այդ խնդրի բարձրաձայնումը կամ ճանաչումը այդքան հեշտ չհաջողվեր»:
Ռուսաստանին անհանգստացնում է շուկաներում լարվածությունն ու նավթի գների անկումը, որը ԵՄ-ից Բրիտանիայի դուրս գալու որոշման հետևանք է, հայտարարել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը:
Դեմոկրատ սենատոր Բեռնի Սանդերսը հայտարարել է, որ քվեարկելու է Հիլարի Քլինթոնի օգտին ԱՄՆ նախագահական ընտրությունների ժամանակ, որը տեղի են ունենալու նոյեմբերին, հայտնում է BBC-ն:
«Գերմանիան հատուկ հետաքրքրություն ունի եւ առանձնակի պատասխանատվություն է կրում այն բանի համար, որ եվրոպական միասնությունը կայանա: Դրա համար էլ ես Դոնալդ Տուսկին, Ֆրանսուա Օլանդին եւ Մատեո Ռենցիին բանակցելու եմ հրավիրել Բեռլին»,-ասել է Մերկելը:
TAP-ի շրջանակում Հունաստանում կներդրվի 2.3 միլիարդ եվրո: Ինչպես հայտնում է APA-ն, այս մասին հայտարարել է SOCAR Energy Greece (Հունաստանում ադրբեջանական SOCAR-ի դուստր ընկերություն) ընկերության ղեկավար Անար Մամեդովը:
Յուզումով ոտք դրեցի ձեր ժողովրդի պատմութեան վկայի, նրա հոգեկանութեան լուսաշող կենտրոնի, այս սրբազան վայրի շեմին. և Աստծու թանկագին պարգեւն եմ համարում, որ կարողացայ մօտենալ սուրբ սեղանին՝ որից Քրիստոսի լոյսը սփռուեց Հայաստանում:
Շոտլանդիայի կառավարությունը կսկսի օրենսդրական բազայի շուրջ նախապատրաստական աշխատանքները, որը թույլ կտա անցկացնել շրջանի անկախության մասին հանրաքվե, հայտնում է RIA Novosti-ն:
Հռոմի պապը ժամանեց Մայր Աթոռ սուրբ Էջմիածին: Նորին Սուրբ Օծություն Տեր-Տեր Գարեգին երկրորդ կաթողիկոսի ուղեկցությամբ Հռոմի պապը մտավ Մայր տաճար, համբուրեց այնտեղ դրված Խաչն ու Ավետարանը, ապա Ամենայն Հայոց կաթողիկոսի հետ բարձացավ Սուրբ խորան:
Եվրամիության առաջնորդները համատեղ հայտարարության մեջ կոչ են արել Մեծ Բրիտանիայի իշխանություններին որքան հնարավոր է արագ սկսել ԵՄ-ից դուրս գալու որոշման իրականացումը, որը հավանության էր արժանացել հանրաքվեում:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի ողջույնի խոսքը Հռոմի սրբազան քահանայապետ Ֆրանցիսկոս պապին՝ Մայր տաճարում հրաշափառի բարիգալստյան արարողության ընթացքում
«ԵՄ-ն պետք է դասեր քաղի Բրիտանիայում տեղի ունեցած քվեարկության արդյունքներից»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց վրացի քաղաքական վերլուծաբան Գելա Վասաձեն՝ գնահատելով բրիտանացիների՝ Եվրոպական միությունը լքելու որոշումը հանրաքվեի միջոցով:
Հռոմի Ֆրանցիսկոս պապը Էջմիածին է ուղևորվել անմիջապես «Զվարթնոց» օդանավակայանից, որտեղ նրան դիմավորել են ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ կաթողիկոսը: Մայր Աթոռում նախատեսված է Ամենայն Հայոց կաթողիկոսի և Հռոմի պապի հանդիպումը:
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը թողարկել է հուշամեդալ՝ նվիրված Նորին Սրբություն Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի Հայաստանի Հանրապետություն այցին (24-26 հունիսի, 2016 թ.), որի կարգախոսն է՝ «Այց առաջին քրիստոնյա երկիր»:
Մեծ Բրիտանիայում երեկ կայացած հանրաքվեում երկրի՝ Եվրամիության կազմում մնալու կողմնակիցները, որոնք կազմում են ընտրողների 48 տոկոսը, չեն դադարում պայքարել ու կոչ են անում երկրորդ անգամ հանրաքվե անցկացնել, գրում է Independent-ը:
Հռոմի Ֆրանցիսկոս պապը ժամանեց Երևան: Սրբազան քահանայապետին «Զվարթնոց Արմենիա» միջազգային օդանավակայանում դիմավորում են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսը:
Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում՝ համալսարանի տարածքում, հրաձգություն է տեղի ունեցել, կան զոհեր և վիրավորներ, հայտնում է Cumhuriyet թերթը:
Կալիֆորնիայի կոնգրեսականներ Դեյվիդ Վալադաոն եւ Ջիմ Կոստան ողջունել են Հռոմի պապի հայաստանյան այցը` հատկապես ընդգծելով նրա` դեպի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր սպասվող այցելության կարեւորությունը: Այս մասին տեղեկացնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը ժամանել է Բուքինգհեմյան պալատ՝ հանդիպելու Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ Երկրորդի հետ, հայտնում է Sky News հեռուստաալիքը՝ հղում կատարելով իր աղբյուներին:
Ազերիները հաշվեհարդար էին տեսնում արդեն իսկ մահացած մարդկանց հետ՝ կտրելով նրանց գլուխները, ականջները, մարմնի տարբեր մասերը, նույն կերպ էին վարվում և ողջ մարդկանց հետ:
Ադրբեջանի պետական նավթային հիմնադրամը 86 միլիոն դոլար է կորցրել ֆունտ-սթեռլինգի փոխարժեքի՝ դոլարի նկատմամբ անկման հետևանքով: Պատճառը Brexit-ի արդյունքներն են եղել:
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Հայաստան այցելության կապակցությամբ, ավանդույթի համաձայն, հեռագիր է հղել Իտալիայի նախագահ Սերխիո Մատարելլային: Այս մասին տեղեկացնում է «Ռադիո Վատիկանը»:
Արգենտինացի պատգամավորը եւս կարեւորել է մեր երկրի հետ կապերի ամրապնդումը, ներկայացրել Ֆրանցիսկոս Պապի գործունեությունը, որում առանձնահատուկ տեղ են զբաղեցնում պատերազմների, ռասիզմի եւ ահաբեկչությունների դեմ պայքարը, փախստականների խնդիրները, նրանց նկատմամբ խտրական վերաբերմունքի բացառումը: