Պակիստանում հարսանիքի ընթացքում մահապարտը պայթեցրել է իրեն, զոհվել է 7 մարդ
Պակիստանում հարսանիքի ժամանակ մահապարտ ահաբեկչի իրականացրած պայթյունի զոհերի թիվը հասել է 7-ի. Associated Press-ի փոխանցմամբ՝ պայթյունը տեղի է ունեցել հունվարի 23-ին Պակիստանի հյուսիս-արևմուտքում Դերա Իսմայիլ Խան շրջանում կառավարամետ համայնքի առաջնորդ Նուր Ալամ Մեհսուդի տանը հարսանեկան արարողության ժամանակ:
Մահապարտը հյուրերի շրջանում պայթեցրել է իր պայթուցիկ բաճկոնը: Զոհերի թիվն այս պահին 7-ն է, վիրավորվել է 25 մարդ:
