ԱՄՆ կոնգրեսականները Բարաք Օբամային և Կոնգրեսին կոչ են անում հետևել Հռոմի պապի օրինակին

Կալիֆորնիայի կոնգրեսականներ Դեյվիդ Վալադաոն եւ Ջիմ Կոստան ողջունել են Հռոմի պապի հայաստանյան այցը` հատկապես ընդգծելով նրա` դեպի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր սպասվող այցելության կարեւորությունը: Այս մասին տեղեկացնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը:

Հռոմի պապի այցի նախօրեին կոնգրեսական Ջիմ Կոստան հայտարարել է, որ Սրբազան Քահանայապետի այցը ապացույցն է նրա` հայ ժողովրդի հանդեպ ունեցած հավատարմության:

Հիշատակելով 2015 թվականին Հռոմի պապի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը` նա ԱՄՆ նախագահին եւ Կոնգրեսին կոչ է արել հետեւել Հռոմի պապի օրինակին եւ ի վերջո որդեգրել Հայոց ցեղասպանության ճանաչման հստակ քաղաքականություն:

«Շատ կարեւոր է, որ աշխարհի առաջնորդները շարունակում են ուշադրություն հրավիրել 100 տարի առաջ տեղի ունեցած այդ սարսափելի դեպքերին՝ Հայոց ցեղասպանությանը»,- իր հերթին ասել է մեկ այլ կոնգրեսական, «Հայոց ցեղասպանության ճշմարտության եւ արդարության» բանաձեւի գլխավոր հովանավոր Դեյվիդ Վալադաոն:

Նրանց են միացել կոնգրեսականներ Ադամ Շիֆը, Ռոբերտ Դոլդը եւ ԱՄՆ Կոնգրեսի Հայաստանին աջակցող խմբի համանախագահ Ֆրենկ Փալոնեն:

Տեսանյութեր

Լրահոս