Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան մտադիր է շարունակել վճռական պայքարը «Իսլամական պետություն» կոչված խմբավորման դեմ
Թուրքիան մտադիր է շարունակել վճռական պայքարը «Իսլամական պետություն» կոչված խմբավորման դեմ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին Այդըն նահանգում ունեցած ելույթում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
«Այդ պատուհասի դեմ պայքարը գնալով վճռական է դառնում։ Ահաբեկչության բոլոր դրսևորումները պետք է վերանան։ Թուրքիան վայելում է իր ընտրած ուղու պտուղները՝ հետևողականորեն հաղթահարելով անվտանգության հետ կապված սպառնալիքները»,-ասել է Էրդողանը։
Թուրքիայի նախագահը նշել է, որ ահաբեկչական կառույցների, այդ թվում՝ Սիրիայի հյուսիսում անջատողական խմբավորումների վերացումը կնպաստի ամբողջ տարածաշրջանում իրավիճակի կայունացմանը։
«Էթնիկ և կրոնական լարվածությունը միայն սրում է իրավիճակը և լրացուցիչ տառապանքներ է պատճառում տարածաշրջանին, հետևաբար թուրքական իշխանությունները մտադիր են շարունակել խաղաղությունն ու անվտանգությունն ամրապնդելու իրենց ջանքերը»,-ասել է Էրդողանը։
