Վրաստանում արտահանումն ու ներմուծումը 2025 թվականին աճել են
2025 թվականին Վրաստանի արտաքին առևտրաշրջանառությունը (առանց չհայտարարագրված առևտրի) կազմել է 25 հազար 820 մլրդ ԱՄՆ դոլար, ինչը նախորդ տարվա համեմատ ավելի է 10,1 տոկոսով։ Այս տվյալները, ըստ aliq.ge-ի՝ հրապարակել է Վիճակագրության ազգային ծառայությունը։
Ըստ տվյալների՝ արտահանումը կազմում է 7 մլրդ 291 մլն ԱՄՆ դոլար (աճել է 11,2 տոկոսով), իսկ ներմուծումը՝ 18 մլրդ 529 մլն ԱՄՆ դոլար (աճել է 9,7 տոկոսով)։
«2025 թվականին տասը խոշորագույն արտահանող գործընկեր երկրների մասնաբաժինը Վրաստանի ընդհանուր արտահանման մեջ կազմել է 78,3 տոկոս։ Խոշորագույն արտահանող եռյակը ձևավորվել է հետևյալ կերպ.
• Ղրղզստան (1 մլրդ 498 մլն ԱՄՆ դոլար),
• Ղազախստան (910 մլն ԱՄՆ դոլար),
• Ռուսաստան (749,3 մլն ԱՄՆ դոլար)։
2025 թվականին տասը խոշորագույն ներմուծող գործընկեր երկրների մասնաբաժինը Վրաստանի ընդհանուր ներմուծման մեջ կազմել է 70,5 տոկոս։ Առաջին եռյակի մեջ մտնում են.
• Թուրքիա (2 մլրդ 775 մլն ԱՄՆ դոլար),
• ԱՄՆ (2 մլրդ 723 մլն ԱՄՆ դոլար),
• Չինաստան (1 մլրդ 985 մլն ԱՄՆ դոլար)։
