Բաժիններ՝

Ադրբեջանը 86 միլիոն դոլար է կորցրել Brexit-ի պատճառով

Ադրբեջանի պետական նավթային հիմնադրամը 86 միլիոն դոլար է կորցրել ֆունտ-սթեռլինգի փոխարժեքի՝ դոլարի նկատմամբ անկման հետևանքով: Պատճառը Brexit-ի արդյունքներն են եղել:

Ինչպես հայտնում է Report-ը, Ադրբեջանի պետական նավթային հիմնադրամի կորուստը, ակտիվների դոլարային համարժեքով, աևտահայտված ֆունտ-սթեռլինգով, որոնք 2016թ. առաջին եռամսյակի արդյունքով կազմել են 1 150,7 մլն ֆունտ-սթեռլինգ, հունիսի 23-ի փակման օրվանից մինչև այսօր՝ ժ. 12:00-ն, կազմել է 86 մլն դոլար:

Կայքը հիշեցնում է, որ Ադրբեջանի պետական նավթային հիմնադրամի ակտիվների 4,9%-ը առաջին եռամսյակի արդյունքով տեղաբաշխված է ֆունտ սթեռլինգով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս