Բաժիններ՝

Հռոմի պապը Հայաստան այցի առթիվ հեռագիր է հղել Իտալիայի նախագահին

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Հայաստան այցելության կապակցությամբ, ավանդույթի համաձայն, հեռագիր է հղել Իտալիայի նախագահ Սերխիո Մատարելլային: Այս մասին տեղեկացնում է «Ռադիո Վատիկանը»:

Հեռագրում մասնավորապես ասվում է.

«Մինչ պատրաստվում եմ Հայաստան առաքելական այցելություն կատարելու, մխրճվելու այդ ժողովրդի հինավուրց իմաստության մեջ, հաստատելու նրանց հավատը, ինչպես նաև աջակցելու նրանց՝ խաղաղությանը և համերաշխությանն ուղղված ճանապարհին արվող բոլոր ջանքերին, պարո´ն Նախագահ, ձեզ և Իտալիայի համայն ժողովրդին եմ ուղղում իմ սրտանց ողջույնները, քաջալերում եմ Իտալիայի ժողովրդին՝ կանգուն մնալու զորակցության առաջնագծին՝ ապագային նայելով հույսով ու վստահությամբ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930