Սա ոչ արդարադատության, ոչ էլ հումանիզմի բացակայություն է, այլ դանդաղ մարդասպանություն․ Վարդան Ղուկասյանը ուղերձ է հղել ՔԿՀ-ից

Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը ուղերձ է հղել ԱԱԾ-ի մեկուսարանից․ «Հայաստանի օրվա իշխանությունների կամայական ցանկությամբ արդեն ավելի քան երեք ամիս է, ինչ զրկված եմ ազատությունից։ Բացի այն, որ Նիկոլ Փաշինյանի կամակատար իրավապահներն ու դատական իշխանության ներկայացուցիչները նպատակադրված կերպով խախտում են իմ և երկրի մյուս քաղբանտարկյալների իրավունքները՝ զրկելով մեզ բանտում տարրական պայմաններից, նրանք ջանք չեն խնայում կատարելագործելու մահվան այն գործիքակազմը, որը յուրովի օգտագործում են յուրաքանչյուրիս նկատմամբ»- գրել էր Ղուկասյանը։

Գյումրու քաղաքապետը դժգոհել է, որ իրեն թույլ չեն տալիս պատարագների մասնակցել և պահում են անմարդկային պայմաններում։

«Նույնիսկ թույլ չեն տալիս ստանալ պատշաճ բժշկական օգնություն՝ արգելելով անգամ շտապ բուժօգնության խմբին մտնել իմ խուց և տեղափոխել ինձ հիվանդանոց՝ բժիշկի ցուցման համաձայն։

Սա ո՛չ արդարադատության, ո՛չ էլ հումանիզմի բացակայություն է․ սա դանդաղ մարդասպանություն է։

Հորդորում և առաջարկում եմ Հայաստանի անկախ լրագրողներին և լրատվամիջոցներին՝ մտնել ԱԱԾ-ի մեկուսարան և սեփական աչքերով համոզվել, թե ինչ պայմաններում են պահվում Նիկոլ Փաշինյանի իշխանության դեմ արտահայտված քաղբանտարկյալները»,-գրել է նա ու հորդորել այդ փաստերը ներկայացնել միջազգային կազմակերպություններին։

Նա անդրադարձել է նաև ռուս գործիչների`իր կալանավորման մասին հայտարարություններին ու պնդել, ու դրանք զգոնության կոչ են սպասվող աշխարհաքաղաքական վերադասավորումներին ընդառաջ։

Տեսանյութեր

Լրահոս