Իմ պատկերացմամբ, այդ ժողովը լինելու է ներեկեղեցական հարաբերությունների խորքային ու հանգամանալի քննարկում. Հակոբ Բադալյան

Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը Թելեգրամի իր ալիքում գրում է. «Շատ քննարկվել է հարցը, թե ինչու Եպիսկոպոսաց ժողովը չանել Մայր Աթոռում, այլ Վիեննայում: Կարծում եմ, որ այդ որոշումը իրավացի է՝ դիտարկելով այսպես ասած «թեր» եւ «դեմ» կողմերը:

Իմ պատկերացմամբ, այդ ժողովը լինելու է ներեկեղեցական հարաբերությունների խորքային ու հանգամանալի քննարկում: Մայր Աթոռում, ժողովը օբյեկտիվորեն դառնալու էր հայաստանյան հնչեղ մեդիաիրադարձություն, ժամանակակից մեդիամշակույթի եւ դրանից բխող դրսեւորումների անտուրաժով: Կարծում եմ, դա լինելու էր ավելորդ խանգարող հանգամանք:

Այս ժողովը արտաքին միջավայրի առումով թերեւս պահանջում է ավելի լռություն, ներսի անխուսափելի առարկայական խոսակցության պայմաններում: Սա իհարկե իմ պատկերացումն է»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031