Գ.Սահակյանը հայտարարեց` որպեսզի հեղինակին չվիրավորեն, «այդ անհեթեթ որակումներով շարադրանքը, որը մեր ազգային երազանքն է, բայց ոչ օրենքի խնդիր», որոշել են, որ ՀՀԿ-ն քվեարկությանը չի մասնակցի:
«Կիրառվել են աննախադեպ ճնշումներ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով երեկ անցկացված հանրաքվեի ընթացքում իր ղեկավարած կառույցի իրականացրած դիտորդական առաքելությանը՝ հայտարարեց ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը։
ԱԺ նիստերի դահլիճը լքեցին ՀԱԿ խմբակցության պատգամավորներ Լևոն Զուրաբյանը, Արամ Մանուկյանը և Գագիկ Ջհանգիրյանը: Նույն խմբակցության անդամներ Լյուդմիլա Սարգսյանը, Նիկոլ Փաշինյանը և Հրանտ Բագրատյանը մնացին իրենց տեղերում: «Տեսա՞ք քանի հոգի էր իրանց խմբակցությունը, քանի հոգի բոյկոտեցին»,- նկատեց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Դիտարկմանը, թե ասում են՝ կեղծվել են արդյունքները, Ս. Սարոյանը պատասխանեց, թե հիմա «ինչ ասես՝ կասեն»: Այն դիտարկմանն էլ, թե ասում են Տիգրան Մուկուչյանը նկարել է այդ թվերը, Ս. Սարոյանն այսպես արձագանքեց. «Հա, Մուկուչյանը Այվազովսկի՞ն էր: Ինչ թիվ տալիս են, նա հայտարաում է, հո, չի՞ հորինում: Ես մեր տարածքում՝ Էջմիածնում գիտեմ, որ շատ արդար է անցել, ոչ մի բողոք, տեսե՞լ եք որևէ բողոք լինի, կամ մեկը մեկին վախեցնի»:
«Դուք էստեղ ցենզոր չեք, չգիտեք՝ ես ինչ եմ ասելու, հետևաբար՝ իրավունք չունեք ընդհատել և անջատել խոսափողը»,- շարունակեց Զ.Փոստանջյանը, բայց Շարմազանովը կրկին ընդհատեց նրան:
ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական խմբի ղեկավար Ակրամշո Ֆելալին էլ նշեց, թե արձանագրել են, որ ընտրողներին հնարավորություն է տրվել՝ իրենց կամքն ազատ արտահայտել:
Հանցագործին, ով դանակով հարձակվել էր Լոնդոնի մետրոյում անծանոթ տղամարդու վրա, առաջադրվել է սպանության փորձի մեղադրանք: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Վենեսուելայի խորհրդարանական ընտրություններում հաղթանակել է «Ժողովրդավարական միասնության կլոր սեղան» ընդդիմադիր բլոկը:
Ճապոնիայի Կումամոտո պրեֆեկտուրայում՝ Կյուսյու կղզում, ժայթքել է Ասո հրաբուխը: Պաշտոնական տվյալների համաձայն՝ «Նակադակա-1» խառնարանից մոխրի ու ծխի ամպերը բարձրացել են մինչև 700 մետր:
Մի քանի րոպե առաջ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքի մոտակայքում հավաքված մի խումբ քաղաքացիներ ցանկություն են հայտնել ներս մտնել հանձնաժողովի շենք և իրենց ունեցած որոշակի մտահոգությունների կապակցությամբ քննարկումներ անցկացնել ԿԸՀ նախագահի հետ:
ԱՄՆ-ի համար ահաբեկչության սպառնալիքը իրական է, սակայն Ամերիկան պատրաստ է ոչնչացնել ցանկացած սպառնալիք, ներառյալ՝ ԴԱԻՇ ահաբեկչական կազմակերպությունը: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման:
Հայաստանի ընտրողների բացարձակ մեծամասնությունը՝ 63,35%-ը, կողմ է հանդես եկել կիրակի օրը երկրում անցկացված սահմանադրական բարեփոխումների նախագծի օգտին, որը դրվել էր հանրաքվեի: Նման տվյալներ է ներկայացնում Հայաստանի ԿԸՀ կայքը, որը ավարտել է բոլոր՝ 1997 ընտրական տեղամասերի ձայների հաշվարկը:
BBC Russian-ը, անդրադառնալով Հայաստանում երեկ անցկացված հանրաքվեին, հայտնում է, որ երկրում հանրաքվեին մասնակցածների մեծ մասը քվեարկել է կառավարման խորհրդարանական համակարգի օգտին:
Տնտեսագետ Մեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքի իր էջում գրել է:
Ռուսաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ (ԿԸՀ) Վլադիմիր Չուրովն իր հայ գործընկերջը՝ Հայաստանի ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին, հրավիրել է որպես դիտորդ մասնակցել 2016 թվականին կայանալիք Պետդումայի ընտրության ժամանակ, հայտնում է RIA Novosti-ն:
ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական տվյալների համաձայն՝ 176 ընտրատեղամասերում քվեարկության արդյունքերում գերակշիռ ձայներ է ստացել «Այո»-ն:
«Այսօր մի լծակ ունենք՝ ճնշելու այս հանձնաժողովը մեր ներկայությամբ, պետք է մնանք՝ այս ճանապարհը պահենք փակ, մինչև կա՛մ մեզ կմիանան մեր հայրենակիցները, կա՛մ որոշում կկայացնենք հետագա քայլերի հետ կապված»,-քիչ առաջ հասնելով Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մոտ՝ այս մասին հայտարարեց «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամ Անդրիաս Ղուկասյանը:
ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական տվյալների հմաձայն՝ 151 ընտրատեղամասերի արդյունքերում հաղթել է «Այո»-ն:
Քիչ առաջ «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը տեղեկցարեց, որ 5/1 ընտրատեղամասում իրենց վարչության անդամ Հրայր Մանուկյանին ՀՀԿ-ականները ծեծի են ենթարկել խախտումները բացահայտելու համար:
«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի քաղխորհրդի անդամ Րաֆֆի Հովհաննսիյանն Ազատության հրապարակում ասաց, որ պահանջում են ազատ արձակել բերման ենթարկված համաքաղաքացիներին:
ԱՄՆ նախկին նախագահ Ջիմի Քարթերը կիրակի օրը` դեկտեմբերի 6-ին հայտարարել է, որ ամբողջովին բուժվել է ուղեղի քաղցկեղից:
«Մենք առաջիկա ժամերին տակավին այստեղ ենք, բայց հիմա գնում ենք Կենտրոնական ընտրական հանձնաժողով: Կոչ ենք անում միանալ մեզ»,- քիչ առաջ Ազատության հրապարակում այս մասին հայտարարեց «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի շտաբի պետ Ժիրայր Սեֆիլյանը:
ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է 75 ընտրատեղամասերում քվեարկության արդյունքները:
Հանրապետության հրապարակից ՀՀ ոստիկանություն բերման է ենթարկվել 9 քաղաքացի: Այս մասին 168.am-ին հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից՝ նշելով, որ քաղաքացիները բերման են ենթարկվել ոստիկանության ծառայողի օրինական պահանջները չկատարելու համար:
«Արձանագրենք, որ հանրաքվեն կայացավ թե ցուցանիշների տեսակետից, թե հանրաքվեին մասնակցության առումով»,- այս մասին այսօր «Մեդիա կենտրոն»-ում տեղի ունեցած ասուլիսում ասել է Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը:
Քիչ առաջ Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի երթի ժամանակ կոչ արեց, որ թմբուկ նվագողները դադարեցնեն թբկահարել, քանի որ աղմուկ է առաջանում, ինչն այս ժամին անթույլատրելի է:
Քիչ Առաջ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի շտաբի պետ Ժիրայր Սեֆիլյանը նշեց, որ, ամենայն հավանականությամբ, այսօր էլի կվերադառտնան Կենտրոնական ընտրական հանձանժողովի մոտ:
ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է էլեկտրոնային քվեարկության արդյունքները:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը քիչ առաջ գնացել է ՀՀԿ գրասենյակում տեղակայված «Այո»-ի շտաբ:
«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը որոշեց, այնուամենայնիվ վերադառնալ Ազատության հրապարակ, և այնտեղ սպասել ԿԸՀ-ի ներկայացուցչին