Բաժիններ՝

Տեղումները կվերսկսվեն, բայց մի քիչ կտաքանա. եղանակի տեսություն

Հայաստանի Հանրապետության տարածքում հունվարի 31-ին, փետրվարի 1-4-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, նախալեռնային և հովտային շրջաններում՝ ձնախառն անձրևի, լեռնային շրջաններում ձյան տեսքով, լեռնային առանձին շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։

Նշվում է, որ հունվարի 30-ի ցերեկը, 31-ին, փետրվարի 1-3-ին առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ Հունվարի 31-ին գիշերը և առավոտյան Շիրակի դաշտի ցածրադիր հատվածներում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Արարատյան դաշտում սպասվում է մառախուղ։

Օդի ջերմաստիճանը հունվարի 31-ին, փետրվարի 1-3-ին աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով։

Երևան քաղաքում ևս հունվարի 31-ին կեսօրից հետո, փետրվարի 1-4-ին սպասվում են տեղումներ՝ ձյան և ձնախառն անձրևի տեսքով։ Հունվարի 31-ին գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ։

Մայրաքաղաքում հունվարի վերջին օրվա ցերեկը կլինի 0-2 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի -1…+1 աստիճան։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս