
ԱՄՆ-ը Թուրքիային օգնություն է առաջարկել հեղաշրջման հետաքննության հարցում

ԱՄՆ-ը և Թուրքիան հաստատել են երկու երկրների ռազմավարական համագործակցության կարևորությունը: Ինչպես ասված է Սպիտակ տան մամուլի հաղորդագրության մեջ, ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը և Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հեռախոսազրույցում հաստատել են «Միացյալ Նահանգների և Թուրքիայի միջև ռազմավարական հարաբերությունների կարևորությունը», հայտնում է «Ամերիկայի ձայնը»:
ԱՄՆ փոխնախագահը դարձյալ ընդգծել է, որ ԱՄՆ-ը վճռականորեն դատապարտում է ժողովրդավարական ճանապարհով ընտրված Թուրքիայի կառավարության դեմ պետական հեղաշրջման դեմ փորձը:
Բայդենը նաև իր աջակցությունն է հայտնել թուրքական ժողովրդավարությանն ու բարձր գնահատել ժողովրդավարական ինստիտուտների նկատմամբ թուրք ժողովրդի հավատարմությունը:
Բայդենը կոչ է արել հետաքննություն անցկացնել շրջանակներում, որոնք կարող են ամրապնդել բնակչության շրջանում վստահությունը օրենքի գերակայության նկատմամբ, առաջարկել է ցանկացած օգնություն, որ կարող է ցուցաբերել ԱՄՆ-ը, ներառյալ համագործակցությունը ամերիկացի փորձագետների հետ:
Կողմերը հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են երկու երկրների համագործակցության ընդլայնման հետագա քայլերը ԴԱԻՇ-ի դեմ կոալիցիայի շրջանակում: