ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ դեռ ոչ մի որոշում չի կայացվել թուրքական բանջարեղենների մատակարարումների վերսկսման վերաբերյալ, հարցը քննարկվելու է Անկարայի հետ, սակայն դա չի նշանակում, թե Ռուսաստանն «անհապաղ վազել ու ամեն ինչ բացել է»:
Ինչպես նշել է Ֆրանսիայի արտաքին գործերի և միջազգային զարգացման նախարար Ժան-Մարկ Էյրոն, Ֆրանսիան պատրաստ է կազմակերպել Լեռնային Ղարաբաղի հարցով հանդիպում:
Այսօր ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի ամառանոցում Սահմանադրության օրվա կապակցությամբ հրավիրված ասուլիսի ժամանակ լրագրողները հետաքրքրվեցին՝ որքա՞ն է ԱԻՄ առաջնորդը շարունակելու մնալ քաղաքականության մեջ: Հիշեցնենք, որ այսօր լրանում է նաև Պ. Հայրիկյանի 67-ամյակը:
Ըստ հաղորդվող տեղեկության՝ Ալիև Վյուսալը սպանվել է հուլիսի 5-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում:
Ձկնորսները, զգուշանալով մոտեցող թայֆունից, ամրացնում են բարկասները ցամաքի վրա և չեն պլանավորում դուրս գալ ծով մոտակա օրերին:
ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը «Էխո Մոսկվի» ռադիոկայանի խմբագրությունից առգրավվում է լրագրողների և ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ, հրապարակախոս Անդրեյ Պիոնտկովսկու նամակագրությունը, հայտնել է ռադիոկայանի գլխավոր խմբագիր Ալեքսեյ Վենեդիկտովը Twiiter-ի իր միկրոբլոգում:
«Մենք պետք է թոթափենք այս լուծը. այն օրենքը, որով մենք պետք է ապրենք, կեղծված է և չարի սպասավոր է»,- այսօր իր ամառանոցում հրավիրված ասուլիսին ասաց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը՝ խոսելով Սահմանադրության օրվա մասին:
Խոսքը մի միջոցառմանը մասնակցության մասին է, որն ուղղակի և անուղղակի կերպով կարող է ազդել Հայաստանի ապագայի վրա՝ նպաստել Հայաստանի անվտանգության դիվերսիֆիկացիային, վերջին հաշվով՝ Հայաստանը գոնե այս կարևոր հարթակում ներկայացնել՝ որպես ինքնիշխան միավոր ու համաշխարհային քաղաքականության մաս: Բայց այդ ամենը կախված է մեկ մարդուց, և այդ մեկ մարդու անունը Վլադիմիր է:
ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնը հայտարարել է, որ թվիթը, որը հրապարակել է իր մրցակից, հանրապետական Դոնալդ Թրամփը և որը պարունակում է վեցաթև աստղ, ակնհայտ հակասեմականության դրսևորում է, հայտնում է BBC-ն:
«Հուլիսի 5-ը կորած պետք է համարել: Ես այս օրը տոն չեմ համարում, որովհետև իրականության մեջ Սահմանադրության, սահմանադրականության սկզբունքը, որը կարևոր է և որն ամբողջ աշխարհում դրված է, որ աշխարհի զարգացումները հասել են հաջողության բացարձակապես սահմանադրականություն ապահովելու միջոցով, Հայաստանի Հանրապետությունում այս սկզբունքների մասին ճնշող մեծամասնությունը, այդ թվում՝ նաև մենք, չենք տիրապեստում, և դրանով պայմանավորված Սահմանադրությունը՝ որպես ամբողջ իրականության, մեր կյանքի հիմնական ուղղությունները, հարաբերությունները կարգավորող օրենք, մենք չենք ընկալում: Դրա համար էլ մենք չենք կարողանում այս օրն ընկալել որպես տոն»:
Թուրքիայի իշխանությունները ևս 17 մարդու են կալանավորել Ստամբուլի Աթաթուրքի անվան օդանավակայանում պայթյունների գործի շրջանակում, որին զոհ է գնացել 45 մարդ, հայտնում է BBC-ն:
Ղարաբաղում հակամարտության լուծման համար հարկավոր չէ ներգրավել նոր բանակցողների, հարկավոր է ապահովել ԵԱՀԿ Մինսկի խմբի պայմանավորվածությունների իրականացումը, կարծում է Ղազախստանի արտգործնախարար Եռլան Իդրիսովը:
«Եվրամիությունը պետք է նաև մտածի այն մասին, թե ինչ օգնություն կարող է ցուցաբերել հետկոնֆլիկտային շրջանում, ներառյալ՝ հեռահաղորդակցությունների վերականգնումը»,- ասված է զեկույցում:
Գերմանա-իսպանական ընկերությունը պլանավորում է իրանական Electric Company-ի հետ Իրանում կառուցել 50 մեգավատտ հզորությամբ արևային էլեկտրակայան, հայտնում է իրանական IRNA ընկերությունը:
«Հասարակությունը, հանրությունն ունի իշխանություն, որը ծնվում է մարդու իրավունքից, նրա արժանապատվությունից, ինչպես երրորդ հոդվածն է ասում՝ նա բարձրագույն արժեք է, իսկ պետական մարմինները կոչված են, վարձված են, որպեսզի իրենց իշխանությունն իրականացվի, բայց այս գաղափարը չի ընկալվում և հասարակության, և պետական մարմինների կողմից: Դրա վառ օրինակն «Էլեկտրիկ Երևանի» ժամանակ ոստիկանապետի ելույթն էր».- ասում է Արա Ղազարյանը:
ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ է ընտրվել Քրիստինա Մուտոնենը:
Հուլիսի 8-9-ին Վարշավայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթաժողովին ՀՀ մասնակցության մակարդակն ու ձևաչափը դեռ պարզ չէ: 168.am-ի հետ զրույցում ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանն ասաց, որ Հայաստանի մասնակցության ձևաչափի ու մակարդակի մասին կհայտնեն գագաթաժողովից առաջ:
Բրիտանիայի խորհրդարանի պաշտպանության կոմիտեն զեկույց է հրապարակել, որտեղ ընդգծվում է, որ Միացյալ Թագավորությունն ու ՆԱՏՕ-ն պետք է ունենան բավականաչափ ռազմական պոտենցիալ, որպեսզի անհրաժեշտության դեպքում զսպեն Ռուսաստանի կողմից եկող ագրեսիան, հայտնում է BBC-ն:
Սվետլանա Բաբաևան լքում է Gazeta.ru-ի գլխավոր խմբագրի պաշտոնը: Այս մասին ասված է Rambler&Co-ի հաղորդագրության մեջ:
Հաջորդ ամիս սպասվում է Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի այցը Ադրբեջան: Ինչպես հայտնում է Իրանի նախագահի պաշտոնական կայքը, այս մասին ասվել է Իրանի նախագահի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ այսօր կայացած հեռախոսազրույցի ընթացքում, տեղեկացնում է APA-ն:
Մենք բոլորս ապրում ենք նրա տարածության մեջ, շարժվում ենք նրա նշած ճանապարհով, այդ թվում նաեւ նրանք, ովքեր մասամբ կամ ամբողջությամբ համաձայն չեն Սահմանադրության դրույթների հետ:
ԵԱՀԿ ԽՎ-ի պատգամավորներն իրենց մտահոգությունն են հայտնել Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրացման առնչությամբ: Այս մասին ասվում է Թբիլիսիի հռչակագրի տեքստում, որը ընդունվել է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նիստի արդյունքներով:
Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 16-րդ նիստին մասնակցելու նպատակով հուլիսի 7-9-ը ՀՀ կառավարական պատվիրակությունը կմեկնի Սանկտ Պետերբուրգ: Պատվիրակությունը կգլխավորի ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
ԵԱՀԿ-ի խորհրդարանական վեհաժողովը Թբիլիսիում անցկացվող ամառային նստաշրջանի ժամանակ ընդունել է «Հակամարտությունը Վրաստանում» բանաձևը, հայտնում է RIA Novosti-ն: Ավելի վաղ ռուսական պատվիրակության ղեկավար Նիկոլայ Կովալյովը հայտարարել էր, թե վրացական կողմի ներկայացրած փաստաթղթի նախագիծը հակառուսական է ու քաղաքականացված: Բանաձևը բաղկացած է 17 կետից: Դրանում ասվում է, որ Վրաստանը չի ճանաչում Ռուսաստանի, Աբխազիայի և Հարավային Օսիայի միջև կնքված […]
Նա նշեց, որ ապրիլյան քառօրյա պատերազմի պատասխանատուն Ալիևի իշխանությունն է, որն իրականացրեց անմարդկային և ֆաշիստական գործողություններ Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության նկատմամբ, մասնավորապես Թալիշ, Մատաղիս, Մարտակերտ և մի շարք այլ բնակավայրերում:
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը պատմել է, թե որ երկրների քաղաքացիներն առնչություն ունեն Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանի ահաբեկչությանը, հայտնում է RIA Novosti-ն:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հաստատել է, որ իր հանդիպումը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կարող է տեղի ունենալ հուլիսի վերջին կամ օգոստոսին, հայտնում է RIA Novosti-ն:
Մեդինայում՝ Մուհամմեդ մարգարեի մզկիթի համալրի մոտ, մահապարտ ահաբեկիչի գործի դրած պայթուցիկ սարքի հետևանքով սպանվել է անվտանգության 4 աշխատակից, 5-ը տուժել է, հայտնել է Սաուդյան Արաբիայի ներքին գործերի նախարարությունը: Այս մասին հայտնում է BBC-ն:
Իրանցի ռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր, երկրում Կաննի կինոփառատոնի «Ոսկե արմավենու ճյուղ» մրցանակի միակ դափնեկիր Աբբաս Քիարոսթամին մահացել է 76 տարեկանում, հայտնում է BBC-ն:
Ադրբեջանում նոր գազաքիմիական համալիրի շինարարության արժեքը կկազմի մոտավորապես 4 միլիարդ դոլար, ասել է SOCAR-ի բարձրաստիճան ներկայացուցիչը, հայտնում է Trend-ը: