Բաժիններ՝

Թուրքիան Հունաստանից պահանջում է վերադարձնել փախուստի դիմած թուրք զինվորականներին

Թուրք զինվորականները, որոնք Թուրքիայում պետական հեղաշրջման փորձից հետո փախել են Հունաստան և քաղաքական ապաստան խնդրել, դրա իրավունքը չունեն, այսօր հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:

«Հեղաշրջման անդամները փորձում են քաղաքական ապաստան ստանալ Հունաստանում, սակայն նրանք քաղաքական ապաստան ստանալու իրավունք չունեն պետական հեղաշրջմանը մասնակցելու փորձի հետևանքով:

Մենք հունական կառույցներից ակնկալում ենք համագործակցություն և այդ դավաճանների արտահանձնումը հայրենիք՝ օրենքի շրջանակում»,- հայտարարել է Չավուշօղլուն թուրքական TRT հեռուստաալիքի եթերում:a

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031