Անահիտ Բախշյանը՝ Սերժ Սարգսյանի հայտարարության մասին
Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության եւ «Ժառանգություն» կուսակցության անդամ Անահիտ Բախշյանն անդրադարձել է Սերժ Սարգսյանի այսօրվա հայտարարությանը:
Ֆեյսբուքի իր էջում նա գրել է.
«Նախագահը վերջապես խոսեց ու ասաց. «Պատճառներին, իհարկե, այս պահին չեմ անդրադառնալու: Հիմա դրա ժամանակը չէ: Կասեմ միայն, որ բոլորս պետք է սրանից դասեր քաղենք»: Ոչ միայն ես, այլև, ինչպես ասվեց, այս վիճակին պատանդ մնացած հասարակությունը, կուզեր հենց պատճառների ու իրենց քաղած դասերի մասին լսել: Ինչ որ այս օրերին կատարվեց, ընդամենը հետևանք է: Քանի պատճառների ու իրենց քաղած դասերի մասին չի խոսվում, լարվածությունը չի թուլանալու: Բանակցությունների մասին էլ չասվեց, ընթանում են, չե՞ն ընթանում, դրանց բովանդակությունն էլ կարող էր լարվածությունը թուլացնել»: